Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ․ «Կոմերսանտ»

Լուրեր

14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
14.07.2026 | 12:21
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի նոր բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 12:15
12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ
Բոլորը

Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը սպառնում է Հայաստանին ռուսական գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ։ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Մոսկվան այժմ անհնար է համարում այս ապրանքների համար 2013 թվականին սահմանված անմաքս ռեժիմը և սպառնում է Երևանին երկկողմ համաձայնագրերի սառեցմամբ կամ չեղարկմամբ։ Արդյունքում, վերլուծաբանների կարծիքով, Հայաստանը կարող է ոչ միայն կորցնել ռուսական գազի և նավթամթերքի համար զեղչերի իրավունքը, այլև դժվարին իրավիճակում հայտնվել ռուսական մատակարարումները փոխարինելու խնդրի պատճառով։

Լրատվամիջոցը գրում է, որ Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերին հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Սա բխում է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակից («Կոմերսանտ»-ը ծանոթացել է նամակի պատճենին)։

«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ շարունակվող գործնական քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանն ու զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասվում է նամակում։

Ցիվիլևը գրել է, թե Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու փորձերը «չեն համապատասխան են մեր երկրների կառավարությունների և բիզնեսների միջև տասնամյակների ընթացքում հարգանքի և փոխադարձ շահի վրա կառուցված գործընկերության բնույթին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի կրիտիկական կարևոր կարիքներն արտոնյալ հիմունքներով բավարարելու՝ բազմիցս ձեռնարկված գործնական գործողություններին»։

Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նույնպես չի պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցմանը։

2013 թվականի համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանն անժամկետ վերացրել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի արտահանման մաքսատուրքերը։ Սա ևս մեկ քայլ էր դեպի երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին մատակարարում է նավթամթերք և գազ՝ ներքին սպառման համար ինդիկատիվ հաշվեկշիռներով հաստատված ծավալով, մինչդեռ երրորդ երկրներ վերարտահանումն արգելվում է։ Փաստաթղթում նաև նշվում է, որ եթե համաձայնագիրը դադարեցվի կողմերից որևէ մեկի կողմից, Ռուսաստանին փոխհատուցում վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ-ի նկատմամբ սուվերեն պարտք ճանաչելու՝ Հայաստանի պարտավորությունները կշարունակվեն՝ մինչև այդ պարտավորությունների լիարժեք կատարումը։

Նշվում է, որ Հայաստանն իր գազային կարիքները գրեթե ամբողջությամբ բավարարում է ռուսական գազով։ 2025 թվականին «Գազպրոմ»-ը մատակարարել է շուրջ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս 476 միլիոն խորանարդ մետրը մատակարարվում է Իրանից՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ կնքվել է մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր մատակարարման երկարաժամկետ պայմանագիր։ Հայաստանը Ռուսաստանից է ստանում գազի մատակարարումների 85%-ը, նավթամթերքի առնվազն 62%-ը և ադամանդի 50%-ը։

«Կոմերսանտ»-ի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ «այլընտրանքային մատակարարումներն ավելի թանկ կլինեն, քան ռուսականները, իսկ դրանց լոգիստիկան և մատչելիությունը՝ ավելի վատ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի