Ունենք եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով․ Էդմոն Մարուքյանի քարոզարշավը Թամանյանի արձանի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ  իրականացվող քարոզարշավի ժամանակ քննադատել է գործող իշխանությունների գույքահարկի քաղաքականությունը։ Մարուքյանի ձևակերպմամբ՝ ներկայումս իրականացվում է բնակչության «էթնիկ զտում» սեփականության հարկի միջոցով։

Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ գույքահարկի բարձրացման նախագիծը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունել է դեռևս 2020 թվականին՝ համավարակի և արտակարգ դրության պայմաններում։ Ըստ նրա՝ վերացվել է նաև մարզերում գործող 3 միլիոն դրամի անշեմ գոտին, ինչի հետևանքով այսօր թանկացված հարկի տակ են ընկել Հայաստանի բոլոր քաղաքացիները։

«Մենք ունենք եվրոպական հարկեր, բայց հայկական աշխատավարձեր։ Իշխանությունը քաղաքացուն ասում է՝ եթե չես կարողանում վճարել Կենտրոնի բնակարանիդ հարկը, վաճառի՛ր տունդ ու գնա՛ ծայրամասերում ապրելու։ Սա սեփական քաղաքից մարդկանց վտարելու քաղաքականություն է»,- ասաց Մարուքյանը։

ԼՀԿ-ն առաջարկում է հատուկ մոտեցում կիրառել ժառանգություն ստացած բնակարանների համար։ Ըստ առաջարկի՝ հայրական տանը բնակվող ժառանգը չպետք է վճարի բարձրացված գույքահարկ։

«Այդ հարկը պետք է ուժի մեջ մտնի միայն այն դեպքում, երբ տունը վաճառվի նոր գնորդին, ով գիտակցաբար է ձեռք բերում թանկարժեք գույքը»,- նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։