Էս ի՞նչ թեմա ա, էդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի. էդ թեման 2024-ին անվերադարձ փակել ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.05.2026 | 14:31
Կրեմլը հայտնում է, որ առաջիկայում Պուտինի և Փաշինյանի շփում չի նախատեսվում
27.05.2026 | 14:23
Ունենք եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով․ Էդմոն Մարուքյանի քարոզարշավը Թամանյանի արձանի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 14:14
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «Ժողովրդի զահլեն տանելու» ակցիան. ՈՒՂԻՂ
27.05.2026 | 14:09
Լեմպարդը գերազանցել է Արտետային ու Գվարդիոլային և ճանաչվել տարվա լավագույն մարզիչ
27.05.2026 | 13:57
5 մլն դրամ պատվովճար` Պաշտպան հայրենյաց ծրագրով 5 տարի ծառայելուց հետո ևս 5 տարով պայմանագիր կնքելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 13:49
Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ
27.05.2026 | 13:38
Սևանի և մի շարք գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
27.05.2026 | 13:27
13 կգ մարիխուանա և «a-PVP» տեսակի թմրամիջոց․ մեղադրյալը կալանավորվել է
27.05.2026 | 13:19
Հյուսիսային Կորեան մի քանի տեսակի հրթիռներ է փորձարկել
27.05.2026 | 13:15
«Ռեալի» նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու․ հայտնի է ընտրությունների օրը
27.05.2026 | 13:10
Էս ի՞նչ թեմա ա, էդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի. էդ թեման 2024-ին անվերադարձ փակել ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 12:59
Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը ոչ մի նվիրատվություն չի ստացել դոնորներից. FT
27.05.2026 | 12:53
Քոչարյանի ճեպազրույցը Մեղրիում
27.05.2026 | 12:49
Մասիս համայնքից «Ուժեղ Հայաստան»-ի 8 աջակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
27.05.2026 | 12:41
Ուկրաինան թիրախավորել է Տուապսեի նավթավերամշակման գործարանը
Բոլորը

Քարոզարշավի 19-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսեց Կոտայքի մարզից։ Գառնի խոշորացված համայնքի Գողթ բնակավայրում բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը վերջին օրերի իրադարձություններին անդրադարձավ։

«Շատ կարևոր ժամանակներ ենք ապրում, որովհետև պատմական իրադարձություններ են մեկը մյուսին հաջորդում: Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան և արտաքին գործերի նախարարի հետ ստորագրեցին, նախաստորագրեցին «ԹՐԻՊՊ» նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը: Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կստորագրվի վերջնական, այսինքն՝ դրանով արձանագրվեց, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները տեքստը համաձայնեցրել են, բանակցված ավարտված է, և միակ բանը, որ մնում է անել՝ ստորագրել և վավերացնելն է: Ինչո՞վ է պատմական փաստաթուղթը: Պատմական կարճ ժամանակահատվածում՝ կարճաժամկետում և երկարաժամկետում: Կարճաժամկետում պատմական է, որովհետև արդեն հինգ-վեց տարի մեզ ուղեկցող միջանցքային խոսակցությունները անվերադարձ փակվեցին, որովհետև հստակ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը «ԹՐԻՊՊ» նախագծի իրագործման բոլոր հատվածներում պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»։

Փաշինյանը գողթեցիներին մանրամասնեց, թե ինչ է տեղի ունենալու այդ նախագծի շրջանակներում:

«Մեղրիի երկաթուղին վերաբացվելու է մինչև Երասխ: Եվ սա ինչո՞վ է կարևոր. այդ երկաթուղուց օգտվելու են նաև ադրբեջանցիները՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի համար, բայց նաև այդ երկաթուղուց օգտվելու ենք մենք՝ Երասխի, այսինքն՝ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար: Եվ մենք ստանալու ենք երկաթուղի: Սա ամենապարզ բանը, որ ասեմ՝ օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խտանյութը բեռնատարներով է այսօր գալիս հասնում երկաթգծի կայարան, որով արտահանվում է: Սա նշանակում է մեզ համար հնարավորություն, որ մենք Սյունիքից առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով և դեպի Սյունիք էլ ապրանքներ տանենք: Բայց հնարավորությունը որ բաց է, հետագայում բիզնեսը ցույց կտա, թե դա ինչի համար է օգտագործվում, այսինքն՝ ճանապարհն է օգտագործվում: Երկրորդը, որը շատ կարևոր է, մենք նաև հետագայում տրանզիտի համար Հայաստանը մեծ եկամուտներ է ստանալու: Այսինքն՝ ամեն գնացք, որ մեր տարածքով անցնի, դրա համար վճարելու է: Այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Այդ պետական բյուջեի միջոցները օգտագործվելու են Հայաստանի կարիքների համար՝ թոշակներից սկսած, ճանապարհներով ավարտած: Ավելին ասեմ, երբ որ մենք խտանյութը բերենք երկաթուղով և ոչ թե բեռնատարով, դա նշանակում է, որ Հայաստանի ճանապարհների որակը և կիրառելիությունը էապես լայնանալու է, ընդլայնվելու է: Ինչո՞ւ, որովհետև այսօր, ցավոք, գերբեռնված բեռնատարների խնդիրը չի հաջողվում լուծել, և ճանապարհները այդ բեռի տակ ավելի արագ են քանդվում, քան սպասվում էր»:

Անդրադառնալով վերջին ամիսներին շրջանառվող 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմային, Փաշինյանը նշեց, որ այդ թեման փակված էր։

«Այս ինչ թե՞մա է: Այդ ինչ 300,000 ադրբեջանցի: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մենք 2024 թվին և 23-ին, 2024 թվին կոնկրետ, այդ թեման անվերադարձ փակել ենք: Անվերադարձ փակել ենք: Բայց գիտե՞ք ինչով ենք փակել. շատ դժվար և ծանր որոշումներ կայացնելով: Մենք փակել ենք 500,000 հայերի Ադրբեջան վերադառնալու թեման։ Մենք հասկացանք, որ եթե մենք ասենք՝ 500 հազարը վերադառնան, նրանք են ասելու՝ 300 հազարը վերադառնան և այդպես շարունակ: Մենք հասկացանք, որ այս թեման պետք է փակել: Բայց որպեսզի 300,000 ադրբեջանցու թեման փակենք անվերադարձ, մենք պետք է 500,000 հայերի վերադարձի թեման էլ փակենք: Որովհետև եթե մեկը բացում ես, մյուսն էլ է բացվում, եթե մեկը փակում ես, մյուսն էլ է փակվում: Հետևաբար մենք 2024 թվին այդ որոշումները կայացնելով և ռազմավարական գործարք առաջարկելով, և ըստ էության այդ գործարքի տրամաբանությամբ առաջնորդվելով՝ մենք փակել ենք անվերադարձ այդ թեման»։

Մանրամասները՝ տեսանյութում։