Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի միասնականության անհրաժեշտության մասին

Լուրեր

23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները պետք է պահպանեն մոտեցումների միասնականությունն ու սերտ համակարգումը «անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում», գրում է Ինտերֆաքսը։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է անկայուն։ Այդ կապակցությամբ կարևոր է պահպանել մոտեցումների միասնությունը և սերտորեն համակարգել մեր գործողությունները՝ լուծելու  ՀԱՊԿ-ի առջև ծառացած ռազմավարական առաջադրանքները և ընդլայնել նրա վերլուծական ներուժը իրավիճակի  մանրակրկիտ և համապարփակ վերլուծության համար»,- ասվում է ՌԴ նախագահի՝ անվտանգության միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում, որն ընթերցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը՝ ժամանակին  մշակել և արդիականացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և դրա մյուս կանոնադրական մարմինների որոշումները, առաջին հերթին ռազմական ոլորտում, տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտարարել է արդյունաբերական համագործակցության խորացման և տեխնիկական համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի