Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ Ռուսաստանը, ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող «ահաբեկչական հարձակումների», սկսում է համակարգային և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև որոշումների ընդունման կենտրոններին։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ՌԴ ԱԳՆ-ի մայիսի 25-ի հայտարարության վրա, որով ԱՄՆ-ին և Կիևում ներկայացված այլ պետություններին առաջարկվել է ապահովել իրենց դիվանագիտական անձնակազմի և քաղաքացիների տարհանումը Ուկրաինայի մայրաքաղաքից։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Լավրովը հիշեցրել է նաև 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախաձեռնությամբ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ կապված ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։ Նրա ձևակերպմամբ՝ եվրոպական էլիտաների և Կիևի գործողությունները խաթարում են այդ պայմանավորվածությունները, որոնք կարող էին հիմք դառնալ երկարաժամկետ կայուն կարգավորման համար։

«Կողմերը քննարկել են նաև Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Կուբայի հետ կապված հարցեր։

Լավրովն ու Ռուբիոն վերահաստատել են, որ, չնայած առկա տարաձայնություններին, պատրաստ են ակտիվացնել աշխատանքը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք ՀՀ ԱԳՆ-ն այսօր տեղեկացրել է, որ վաղը ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան` նշելով, որ ստորագրվելու են փաստաթղթեր՝ չմանրամասնելով ոլորտները։