Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
Քաղաքականություն
25.05.2026 | 10:22
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում են ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը։