Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պարբերաբար հիշում է Գագիկ Ծառուկյանին և նրա մերձավորներին։ Եթե մայիսի 13-ից սկսած արձակուրդում գտնվող վարչապետի թիրախում Ծառուկյանի փեսան էր, որի սեփականության մի մասն այդ օրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերով փոխանցվել էր պետությանը, ապա այժմ Փաշինյանը Ծառուկյաններին պատկանող այլ գույքերի մասին է խոսում։

«Մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկայնի՝ սարի գլխին սարքած տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Ես ասում եմ․ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց 2 բոթասից սկսել են, հասցնելու եմ 2 բոթասի՝ ձեր աջակցությամբ»,- մայիսի 24-ին Շիրակում հայտարարեց Փաշինյանը։

Առանձնատունը, որի մասին խոսում է Փաշինյանը, Աբովյան տանող ճանապարհին է, ներառված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազության ներկայացված հայցադիմումի մեջ։ Այդ շքեղ առանձնատան միջին շուկայական արժեքը գնահատվել է 1 միլիարդ 787 միլիոն 365 000 դրամ կամ շուրջ 5 մլն դոլար։ Ծառուկյանը Փաշինյանին նմանակելով է արձագանքել այս հայտարարությանը ու մեկ այլ առաջարկ արել նրան։

«Ժողովուրդ ջան, 2031 թվականին Ծառուկյանի սարի վրի տունը վերցնելու եմ, տամ՝ ծերանոց սարքեն։ Եղբայր, կառավարական առանձնատունը վեկալենք, տանք վիրավոր զինվորների կենտրոն սարքենք, Ծառուկն էլ սաղ գույքն իրա կողմից կտա»,- Փաշինյանին արձագանքելով ասաց ԲՀԿ առաջնորդը։ 

Ծառուկյանի խոսքով՝ Փաշինյանի պաշտոնավարմանը 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Ընդդիմադիր առաջնորդը առաջարկում է նրան մինչև այս տարվա հունիսի 28-ը մտածել՝ ինչ պետք է անի հետո։ 

Լոռիում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Ծառուկյանին վերաբերող ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ վերջինիս պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մասին։ Ժամեր անց դատախազությունը հաղորդագրություն տարածեց` ըստ որի՝ կասկածներ կան 2001-02 թթ-ին ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների հետ կապված։

«Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10.000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 ԱՄՆ դոլարը: 

«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու՝ ՀՀ Կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման»,- նշված է Դատախազության հայտարարության մեջ։

Դատախազությունից հայտնել են՝ «Ռոբերտո» ընկերության հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ։ Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ, որը հավասար է 18.592 եվրոյի:

Մինչև Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ»-ում «Ռոբերտո» ընկերության կառավարիչ էր նշանակվել Վահագն Գուլոյանը, Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը: Ընկերության 237.753 հատ բաժնետոմսը ևս ներառված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազության ներկայացված հայցադիմումի մեջ։

Փաշինյանը քարոզարշավի իր ամեն կանգառում հիշատակում է Ծառուկյանի փեսայի՝ շուրջ 2,5 միլիոն դոլար արժեցող բռնագանձված տունը։ Նա չի դադարում նաև կրկնել, որ Ծառուկյանը, ինչպես վերջինիս թիմակից Անդրանիկ Թևանյանը, որին պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, նույնպես լրտես է։

«Ասում եք՝ Ծառուկյանը դավաճան ա, ապացուցի։ Ծառուկյանն էլ ասում ա՝ Հրապարակում կանգնեմ, գնդակահարեք։ Բայց եթե չես ապացուցում, չեմ ասում՝ իրեն գնդակահարեք, թող գա, մտնի իմ առյուծի մոտ, որձ առյուծի մոտ։ Իրա պատիժը դա պետք ա լինի»,-Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց Ծառուկյանը։

Փաշինյանն ու Ծառուկյանը շարունակում են միմյանց ծաղրել։ ՔՊ-ի համար նման մի առիթ էր դարձել խաղաղության երաշխավորի դերում Պակիստանին դիտարկելու Ծառուկյանի առաջարկը․ «Վայ, Պակիստանը լինի քո անվտանգության երաշխավորը։ Դե արի ու մի ասա»։

Քարոզարշավի ավարտին 11 օր է մնացել, իշխանության և ընդդիմության միջև քաղաքական պայքարը գնալով ավելի անձնավորված ու կոշտ բնույթ է ստանում։  Հենց առաջին օրերից այն ընթանում է հիմնականում ոչ թե ծրագրերի մրցակցության, այլ փոխադարձ մեղադրանքների դաշտում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան