Սամվել Կարապետյանը չի՞ հասկանում՝ ինչ վնաս է տալիս ՀՀ-ին 300 000 ադրբեջանցու թեզով․ իշխանակռիվը է, բայց չի կարելի պետության աչքը հանել․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:00
Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:57
Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:44
Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:35
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ
25.05.2026 | 20:26
Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:11
Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ
25.05.2026 | 20:08
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը չի՞ հասկանում՝ ինչ վնաս է տալիս ՀՀ-ին 300 000 ադրբեջանցու թեզով․ իշխանակռիվը է, բայց չի կարելի պետության աչքը հանել․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 19:50
Պետական գաղտնիք է․ ԱԱԾ-ն՝ Սամվել Կարապետյանին առնչվող փաստաթղթում ФСБ-ի վերաբերյալ նշման մասին
25.05.2026 | 19:33
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
25.05.2026 | 19:19
Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը
25.05.2026 | 19:03
Սամվել Կարապետյանի խոսքը կոնտեքստից կտրվել է և մանիպուլացվել
25.05.2026 | 19:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ՌԴ-ն՝ Սամվել Կարապետյանին․ ահավոր բան է այս միջամտությունն ընտրություններին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում ծավալվող զարգացումներին, մասնավորապես՝ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան բերելու մասին տեղեկություններին և Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու նպատակով փորձ է արվում Ռուսաստանից քաղաքացիների բերել, Լևոն Բարսեղյանը նշել է, որ այս սցենարի մասին ինքը նախազգուշացրել էր դեռ մեկ տարի առաջ։

«Մեկ տարի առաջ ես բազմիցս խոսել եմ այն ռիսկի մասին, որ քվե բերելու համար կարող են ծախսել մեկ քվեի համար 1000 դոլար։ Գաղտնալսումներից դատելով՝ 160 հազար ռուբլի… 160 հազար ռուբլին 800 հազար դրամ է ընտանիքի հաշվով։ Կարող էին անել, նույնիսկ քննարկում էինք 50, 80, 100-150 հազար ընտրող բերելու մասին։ Մոտավորապես 100 հազար քվեն 7-8% կարող է լինել։ Ի՞նչ արժե 100 հազար քվեն՝ բազմապատկած 1000 դոլարով, կլինի 100 միլիոն դոլար։ Բա դա հա՞րց է Հայաստանում իշխանություն վերցնելու համար։ Դա ի՞նչ գին է։ Այդ անունը տվել էինք մի կես տարուց ավելի առաջ՝ ընտրական տուրիզմ»,- ասել է Բարսեղյանը։

Նրա խոսքով, այս գործընթացը կազմակերպող ուժերը գտնվում են «քաղաքական բոժոժի մեջ» և իրատեսական չեն գնահատում իրավիճակը։

«Նրանք իրական հանրային տրամադրություններին չեն տիրապետում, առավել ևս չեն տիրապետում իրավապահ համակարգում եղած տրամադրություններին և վերաբերմունքին։ Գուցե ակնկալում են սաբոտաժ իրավապահ համակարգից։ Գուցե, թե մտածում են, որ այս համակարգերը զահլա չունեն և սաբոտաժելու են արդարադատությունը»։

Լևոն Բարսեղյանը քննադատել է նաև որոշ ուժերի կողմից Սամվել Կարապետյանին որպես «հաջորդ վարչապետ» ներկայացնելու թեզը՝ մատնանշելով սահմանադրական խոչընդոտները։

«Պետք է հասկանալ վերջապես այդպես ասողները, որ հաջորդ վարչապետ լինելու համար մի հատ ճանապարհ կա Սամվել Կարապետյանի համար՝ դա հակասահմանադրական մեթոդներն են։ Ինչո՞ւ։ Որովհետև մինչև Սահմանադրությունը չես փոխում, չես կարողանա առաջադրվել վարչապետի թեկնածու։ Սահմանադրությունը շատ հստակ ձևակերպել է, որ վարչապետ կարող է լինել մարդ, ով վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել։ Այսինքն, եթե 67% ունենալու եք կոալիցված, ունենաք մանդատների 67%-ը, փոխեք Սահմանադրությունը, հետո նոր կարողանաք վարչապետ դարձնել մարդուն, որը 15 տարի առաջ եղել է 2-3 երկրի քաղաքացի»։

Խոսելով Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունների մասին, մասնավորապես՝ գազի գնի շուրջ, Լևոն Բարսեղյանը դրանք որակել է որպես նախընտրական շանտաժ՝ ուղղված հայ ընտրողին։

«Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավի ներկայացուցիչները, հերթական անգամ նկատելով, որ նախկին գաղութը հետևողականորեն և անխուսափելիորեն հեռանում է Մոսկվայից, Կրեմլից, ձեռնամուխ են լինում իրենց սիրած հին մեթոդներին, որոնք փորձել են կիրառել Մոլդովայի, Ուկրաինայի և էլի նման երկրների նկատմամբ։ Դա շանտաժն է, կոնկրետ այս դեպքում՝ տնտեսական, գազային շանտաժն է։ Այս զրույցները նոր չեն, սա պարբերաբար կիրառվել է հեռացող գաղութների նկատմամբ։ Այս կոշտությամբ դա հնչում է հատկապես քարոզարշավի այս շրջանում, որպեսզի ազդի ընտրողների վրա։ Հաշվարկը այդպիսին է»։

Բարսեղյանը նաև մատնանշել է ռուսական պաշտոնյաների հայտարարությունների ներքին հակասությունները։

«Այնքան են խճճվել Կրեմլում այս հեքիաթների մեջ, որ չեն նկատում, թե ինչպես են Շոյգուի խոսքերը հակասում Պուտինի խոսքերին։ Պուտինը վերջին չորս տարում, խոսելով սանկցիաների, պատժամիջոցների մասին, մշտապես շեշտել է, որ սանկցիաները, պատժամիջոցները հզորացնում են Ռուսաստանի Դաշնությունը։ Շոյգուն երեկ-մյուս օրն ասում է՝ Հայաստանը որ գնաց Եվրամիություն, Եվրամիությունը ստիպելու է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և դա վատ է։ Պիտի ասվի՝ այ ընկեր, դուք այնտեղ չե՞ք խոսում իրար հետ։ Արե՛ք կողմնորոշվեք՝ պատժամիջոցը վա՞տ բան է Ռուսաստանի Դաշնության համար, թե՞ վատ բան չէ։ Եթե Պուտինին լսենք, բոլորդ պիտի ջանաք, որ հնարավորինս շատ երկրներ պատժամիջոցներ կիրառեն ձեր նկատմամբ։ Ինչի՞ եք եկել ասում՝ պատժամիջոցը վատ բան է»։

Ըստ Լևոն Բարսեղյանի, այս ճնշումներն ու մանիպուլյացիաները էական ազդեցություն չեն ունենա ընտրությունների արդյունքների վրա, քանի որ ընտրողների մեծամասնությունն արդեն կայացրել է իր որոշումը։

«Իմ համոզմունքն է, որ Հայաստանյան ընտրողները, երևի թե 99%-ով, կողմնորոշված են։ Յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես պիտի վարվի։ Այն 1-2%-ը գուցե թե մանիպուլյացիաների, շանտաժի, ահաբեկման ազդեցությամբ փոխի դիրքորոշումը»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան