ՄԻՊ-ը ընտրական ողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում կիրականացնի
Հասարակություն
26.11.2018 | 11:23Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ձեր ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կիրականացնի ընտրական ողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում։