Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում»,- այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Էրեբունիում հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Ե՞րբ եք լսել զորավարժությունների մասին, ոչ թե «պարադի» մասին, այլ զորավարժությունների մասին։ Քանի՞ տարի է՝ չի եղել, ոչինչ չի արվում։ Ժամանակակից բանակը չի կարող լինել պահակային բանակ»,- ասաց Քոչարյանը։

Իր ելույթում 2-րդ նախագահն անդրադարձել է երկրի արտաքին պարտքի աճին՝ հայտարարելով, որ վերջին տարիներին պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով, սակայն Երևանում որևէ խոշոր ծրագիր, ըստ նրա, չի իրականացվել։

Քոչարյանն անդրադրաձել է նաև անվտանգության հարցերին։ Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքի անվտանգության մոդելը հենված է երեք հիմնասյուների վրա՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Նա նաև իշխանություններին մեղադրել է հզոր դաշնակցի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու մեջ՝ իր հիշատակած դաշնակցի անունը սակայն չի տվել։

«Ամեն օր, հետևողական քայլերով փչացնում են հարաբերությունները այդ դաշնակցի հետ։ Ինչի՞ համար։ Որ ստեղծեն մի վիճակ՝ ասելու ձեզ, որ, ժողովո՛ւրդ ջան, ելք չունենք, մենակ ենք, ոչ ոք մեր կողքին կանգնած չի, խեղճ ենք, ուրեմն՝ պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին։ Ուրիշ բացատրություն այս ամենը չունի։ Միայն թշնամին կարող է առաջնորդել երկիրը այս տարբերակով»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան