Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին
Հասարակություն
25.11.2018 | 20:00«Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը»,-այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։