«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի

Լուրեր

14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Instagram-ի իր story բաժնում անդրադարձել է Երևանում սպասվող System of a Down խմբի համերգի մասին տեղեկությանը:

Թանկյանը գրել է․

«Այս թեմայի շուրջ, կարծես, որոշակի շփոթմունք կա։ Մենք ծրագրել էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն կազմակերպչական և ժամանակային խնդիրների պատճառով։ Կհայտարարենք այդ մասին, երբ համերգը վերանշանակվի»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ System of a Down-ը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։ Նրա խոսքով՝ համերգը նախատեսված էր Հանրապետության հրապարակում։

Խումբը վերջին անգամ Հայաստանում ելույթ ունեցել է 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած «Wake Up The Souls» անվանումով անվճար համերգով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Անի Թամրազյան