ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ-ը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սկսել է ընտրատեղամասեր այցերը՝ գնահատելու հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների ֆիզիկական և տեղեկատվական մատչելիությունը։ Միաժամանակ քաղաքացիներին հիշեցվել է, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները մինչև մայիսի 26-ը ժամը 14:00-ն կարող են դիմել՝ մատչելի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։

«Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով:

Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝

Հարգելի՛ քաղաքացիներ,

Եթե ունեք տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ և եթե այն ընտրական տեղամասը, որի ընտրական ցուցակում ընդգրկված եք, մատչելի չէ ձեր ընտրելու իրավունքն իրացնելու համար, ապա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն (մինչև 2026 թվականի մայիսի 26-ը ժամը 14։00-ն) իրավունք ունեք դիմում ներկայացնելու լիազոր մարմին (Հայաստանի Հանրապետության ցանկացած անձնագրային բաժին)՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ձեր նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.elections.am/AccessibilityMap/28826»,- ասված է հաղորդագրւթյունում։