«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.05.2026 | 21:52ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այսօրվա հայտարարությանը։
Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում պնդել էր, թե իրեն առաջարկել են գործարքի գնալ։
«Բանտի խցի պայմաններում առաջարկությունն են արել Մոսկվայի իմ ընկերների միջոցով։ Բայց նախքան այդ առաջարկությունը՝ մինչև ձերբակալելը, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ էլեկտրական ցանցերը, թե՛ ամեն ինչը հետ ա վերադարձվում։ Ես չեմ ընդունել առաջարկությունը և գնացել ենք առաջ»,- իր առանձնատան բակում խմբագիրների հետ հանդիպմանն ասել է Կարապետյանը՝ առանց հստակեցնելու, թե ով կամ ովքեր են արել այդ առաջարկը։
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջել է հստակ ասել, թե ով է իրեն նման առաջարկ արել։
«Կալուգացի՛, ասա՝ ո՞վ ա առաջարկել, անուն-ազգանուն, և էդ պոտենցիալ առաջարկողի աշխատանքի վայրը, որտե՞ղ ա նա հիմա աշխատում։ Ասա՝ ո՞վ ա առաջարկել և որտե՞ղ ա նա աշխատում»,- հայտարարեց Փաշինյանը։
Սամվել Կարապետյանն առայժմ չի արձագանքել Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան