Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» է գրանցվել, սակայն բոլոր երկրները պետք է մերժեն Թեհրանի՝ Հորմուզի նեղուցում վճարման համակարգ կիրառելու ծրագրերը, գրում է The Natiional-ը։

«Որոշակի աննշան առաջընթաց է գրանցվել, չեմ ուզում չափազանցնել, բայց մի փոքր շարժում է եղել, և դա լավ է։ Հիմնական սկզբունքները նույնն են մնում: Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարող»,- ասել է Ռուբիոն՝ Շվեդիայի հարավային Հելսինգբուրգ քաղաքում հանդես գալով ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ։

Ռուբիոն ասել է, որ Իրանը ծրագրում է նեղուցում ստեղծել վճարովի համակարգ և «փորձում է համոզել Օմանին»՝ միանալ իր «միջազգային ջրային ուղու այս վճարովի համակարգում»։

«Աշխարհում չկա մի երկիր, որը պետք է դա ընդունի։ Ես չգիտեմ աշխարհում որևէ երկիր, որը կողմ լինի դրան՝ բացի Իրանից»,- ասել է նա։

Ռուբիոն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի նախագիծը, որը պահանջում է Իրանից դադարեցնել նեղուցում նավագնացությանը խոչընդոտելը, հեռացնել ծովային ականները և դադարեցնել «անօրինական վճարները», այժմ ունի ավելի շատ համահեղինակներ, քան պատմության մեջ որևէ այլ բանաձև։ Սակայն դրա ճակատագիրը մնում է անորոշ, քանի որ վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը և Չինաստանը լուրջ մտահոգություններ են հայտնել։

«Ցավոք, Անվտանգության խորհրդում մի քանի երկրներ մտածում են դրա վետոյի մասին։ Դա ցավալի կլինի։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք այնպիսի համաշխարհային կոնսենսուսի, որն անհրաժեշտ է դա կանխելու համար, և մենք փորձում ենք օգտագործել Միավորված Ազգերի Կազմակերպությունը»,- ասել է Ռուբիոն։

Մինչ այդ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսեն Նաքվիի հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմի ավարտի հեռանկարը, հաղորդում են իրանական պետական ​​լրատվական գործակալությունները: Նաքվին Իրանում է չորեքշաբթի օրվանից, իսկ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հինգշաբթի հայտարարել է, որ իր երկիրն «ամեն ինչ անում է»՝ Իրանին և ԱՄՆ-ին համաձայնության հասնելու հարցում օգնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի