Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո ընտանեկան լուսանկար է հրապարակել սոցցանցերում։
Լուսանկարում 41-ամյա ֆուտբոլիստն իր կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի ու չորս զավակների հետ է։
Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրում «Ալ Նասրը» 4։1 հաշվով հաղթել էր «Դամակին» ու նվաճել չեմպիոնի տիտղոսը, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ։
Ավարտված առաջնությունում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 30 խաղում խփել է 28 գոլ ու կատարել 2 ասիստ։