SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

SpaceX-ը չեղարկել է իր նոր Starship հրթիռի նախատիպի փորձնական արձակումը Տեխասի իր մեկնարկային կայանից՝ ըստ ընկերության սոցիալական ցանցերում մայիսի 21-ին ուղիղ հեռարձակման, գրում է Meduza-ն։

Հաշվարկը մի քանի անգամ դադարեցվել է թռիչքից առաջ։ Ի վերջո, թռիչքից 28 վայրկյան առաջ մեկնարկը չեղարկվել է տեխնիկական խնդրի պատճառով։

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ արձակումը չեղարկվել է, քանի որ արձակման աշտարակը պահող հիդրավլիկ մասը չի կարողացել հետ քաշվել։ Նա հավելել է, որ եթե անսարքությունը շտկվի, հրթիռի արձակման փորձը կրկին կկատարվի մայիսի 22-ին։

Այս արձակումը լինելու էր 12-րդը Starship-ի համար և V3 անվանումով երրորդ սերնդի հրթիռի համար առաջինը։

Նախատեսվում էր, որ հրթիռը պետք է սկսեր ենթաուղեծրային փորձնական թռիչք՝ Երկրի կեսով անցնելով։

ՆԱՍԱ-ն հույս ունի օգտագործել Starship հրթիռները տիեզերագնացներին Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելու համար, ինչը նախատեսված է 2028 թվականին։

SpaceX-ը 2026 թվականի սկզբին դիմել էր ակցիաների հանրային տեղաբաշխման (IPO), որը, ինչպես սպասվում է, կլինի ամերիկյան ֆոնդային բորսայի պատմության մեջ ամենամեծը։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի