Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացիների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարտի 1-ի իրադարձություններին։ Քաղաքացիներից մեկը պնդել է, որ այդ դեպքերի և զոհերի պատասխանատուն ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ նախկին և ներկա այլ գործիչներ։

«Գոռ Քլոյանի երեխեն Ռոբերտ Քոչարյանի պատճառով չի եղել… Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ ա եղել… Իմ ցանկությունն էն ա, որ դեռևս պահպանեք Ձեր քարտեզի վրա, որովհետև դուք կուռ լիդեր եք, ոչ թե սոված կամակատար»,- ասել է քաղաքացին՝ ցուցադրելով նաև հին լուսանկարներ։

Արձագանքելով քաղաքացուն՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 2018 թվականից սկսված քրեական գործն ամբողջությամբ «փուչ է»․

«Այս գործում կա մեկ հիմնական մեղավոր և պատասխանատու՝ նա, ով հրահրել է այդ մարդկանց… Պրակտիկ գործն արել է Նիկոլ Փաշինյանը՝ բարձրախոսով, որ «երկաթներ վերցրեք, ձողեր վերցրեք»… Եվ առաջին զոհվածն էլ եղել է հենց ոստիկանության կապիտան»,- շեշտել է նա:

Քոչարյանը քննադատել է նաև իշխանությունների ներկայիս գործելաոճը՝ նշելով, որ իրենք հանրահավաքներ են անում, մինչդեռ մյուս կողմը գնում է մարդկանց բակեր և հակաճառելու դեպքում հարձակվում նրանց վրա։

Խոսքի վերջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ երկրորդ նախագահը հավելել է. «Մենք հայտնի փախնող ունենք։ Մարտի 1-ից էլ ի միջալուց փախավ… պատերազմից հետո փախավ բունկեր»: