Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Լիտվայում օդային հարձակման մասին տագնապի հայտարարումից հետո, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում ԵՄ երկրներ անօդաչու թռչող սարքերի ներխուժումների համար։

«Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները Բալթյան երկրների դեմ բացարձակապես անընդունելի են։ Թող կասկած չլինի։ Մեկ անդամ պետության դեմ սպառնալիքը սպառնալիք է մեր ամբողջ Միության դեմ։ Ռուսաստանը և Բելառուսը անմիջական պատասխանատվություն են կրում մեր արևելյան թևում մարդկանց կյանքն ու անվտանգությունը վտանգող անօդաչու թռչող սարքերի համար»,- գրել է ֆոն դեր Լեյենը X-ի միկրոբլոգում։

Նա նշել է, որ Եվրոպան կարձագանքի միասնությամբ և ուժով․ «Մենք կշարունակենք ամրապնդել մեր արևելյան թևի անվտանգությունը՝ ուժեղ կոլեկտիվ պաշտպանությամբ և պատրաստվածությամբ բոլոր մակարդակներում»։

Միաժամանակ, լիտվացի զինվորականները հայտնել են, որ Բելառուսը զգուշացրել է իրենց անօդաչու թռչող սարքի մասին։ Ըստ LRT-ի՝ այս մասին լրագրողներին ասել է Լիտվայի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ներիուս Ստանկյավիչյուսը։

«Այսօր առավոտյան մենք հաղորդագրություն ստացանք Բելառուսի զինված ուժերից Լիտվայի տարածք անօդաչու թռչող սարքերի հնարավոր տեղաշարժի մասին։ Նմանատիպ տեղեկատվություն են ստացել  նաև մեր հարևանները Լատվիայում»,- ասել է նա։

Ստանկյավիչյուսը նաև պարզաբանել է, որ դեռևս որևէ տեղեկություն չունի անօդաչուի ճակատագրի մասին։

«Մենք ներկայում չենք կարողանում որոշել այդ թռչող սարքի գտնվելու վայրը՝ այն վթարի՞ է ենթարկվել, թե՞ պարզապես լքել է Լիտվայի օդային տարածքը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են ՌՕՈՒ ուղղաթիռի և ցամաքային ուժերի օգնությամբ»,- հայտարարել է զինվորականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի