Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Լիտվայի Պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ի առավոտյան նախազգուշացում է տարածել անօդաչու թռչող սարքի մասին: Տագնապի «դեղին» մակարդակ է հայտարարվել, ինչը նշանակում է, որ հարձակումը հավանական է, բայց ոչ ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի։ Զգուշացումը հայտարարվել է երկրի արևելքում գտնվող չորս շրջաններում՝ Բելառուսի հետ սահմանին մոտ, ապա՝ Վիլնյուսի շրջանում, նշում է BBC-ի  ռուսական ծառայությունը։

Զինվորականների հայտարարության համաձայն՝ տագնապը գործարկվել է «ռադարի ազդանշանի պատճառով, որը բնութագրվում է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) բնորոշ գծերով, այն հայտնաբերվել Բելառուսի տարածքում՝ Լիտվայի սահմանի մոտ»։ Լիտվան օդ է բարձրացրել կործանիչներ։

BBC-ն նշում է, որ «դեղին» տագնապից հետո Լիտվայի զինված ուժերը հայտարարել են տագնապի «կարմիր» մակարդակ։

Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը (NKVC) ընդգծել է, որ դպրոցներն ու մանկապարտեզները պարտավոր են երեխաներին տեղափոխել ապաստարաններ։

Delfi-ի հաղորդմամբ՝ Վիլնյուսի օդանավակայանը փակվել է, երթևեկությունը դադարեցված է։ Delfi-ի տվյալներով՝  բարձրաստիճան պաշտոնյաները՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգա Ռուգինիենեն և Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը, ապաստարաններում են եղել։

Տագնապի հայտարարումից 15 րոպե անց բնակիչներին տեղեկացվել է, որ կարող են լքել ապաստարանները։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում անօդաչու թռչող սարքերը բազմիցս մտել են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի օդային տարածք: Բալթյան երկրների իշխանությունների տվյալներով՝ խոսքն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք կորցրել են կողմնորոշումը ռուսական ռադիոէլեկտրոնային համակարգերի պատճառով: Ռուսաստանն իր հերթին մեղադրում է Բալթյան երկրներին ուկրաինական անօդաչուներին իրենց օդային տարածքի վրայով թռչելու թույլտվություն տրամադրելու համար։

Մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերն Էստոնիայում խոցել էին Ռուսաստանից ներխուժած անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի