ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տրամադրության տակ գտնվող այդ փաստաթղթերի՝ մամուլին հասանելի դարձած իրողությունը ծայրաստիճան նոր սպառնալիքներ է պարունակում մեր պետության անվտանգությանը»,- քարոզարշավի 13-րդ օրը Սպիտակ ուղևորվելու ճանապարհին ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահի թեկնածու Արման Բաբաջանյանը։

«Մենք՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հայտարարությամբ հանդես եկանք այդ փաստերի վերաբերյալ և մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպանին հրավիրի և նրանից բացատրություն պահանջի այս բացահայտումների վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ FIP-ն էկրանապատկերներ էր հրապարակել և նշել, որ ըստ դրանց՝ ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը զեկուցում է իր վերադասին այն մասին, որ Հայաստանի վարչապետի մասին իրենց ստեղծած կեղծ լուրը հաջողությամբ տարածվել է։

«Ըստ էության, դրանք ապացուցում են, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, Կիրիենկոն անձնապես համակարգում է Հայաստանի նկատմամբ այս հարձակումները։ Դրան հաջորդում են այդ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսաուղերձը, որը ևս, կարծում եմ, արձագանքի կարիք ուներ։ Մեր կուսակցությունը արձագանքեց, և մենք կոչ արեցինք, որ մյուս բոլոր այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ևս դատապարտեն որևէ բռնության կամ ահաբեկչության փորձ այս ընտրական գործընթացը հնարավորինս խաղաղ և կայուն անցկացնելու համար»,- նշեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։