Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան

Լուրեր

20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
Բոլորը

«Պնդում եմ, որ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, ցավում եմ, որ իրավապահ մարմինները ստիպված են սպասարկել քաղաքական այս բացահայտ ֆեյք օրակարգը»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։

Առավոտյան Քննչական կոմիտեն հայտնեց, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։

Ըստ նախաքննական մարմնի` հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Գոհար Մելոյանը այս տեղեկությունները որակեց որպես իշխանությունների կողմից հրահրված կեղծ օրակարգ։

«Այստեղ տարրական տրամաբանություն է պետք, մենք այն քաղաքական ուժն ենք, որ մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և իր դեպքում կար խոչընդոտ։ Մենք բարձրաձայնել ենք դա, և մեր թղթաբանությունը իրականացրել ենք ծայրաստիճան նրբանկատորեն, իրավունքի և օրենքի տրամաբանության շրջանակներում, ու որևէ կերպ այդ ցուցակը առաջնորդողը չէր կարող խնդիր ունենալ ցենզերի հետ»,- ասաց Մելոյանը։

Նրա կարծիքով՝ իրավապահները պետք է հիմնավոր ապացուցեին իրենց պնդումները և պահեն անմեղության կանխավարկածը։ Գոհար Մելոյանի պնդմամբ՝ այս ցնցումները նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղել Նիկոլ Փաշինյանի գործունեության վտանգավոր դրսևորումներից։

«Մեր քաղաքական ուժը համոզմունք է արտահայտում, որ այս ցնցումները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի բացթողումները կոծկելու անհրաժեշտությամբ՝ կնոջ վրա հարձակումը, ատելության խոսքը, քաշքշուկները և սպառնալիքները», – նշել է Մելոյանը՝ հավելելով, որ դրանք Քրեական օրենսգրքի հոդվածների «բույլ» են կազմում:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ևս պնդում է, որ նա միայն ՀՀ քաղաքացի է։

Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը շրջանառեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մի սքրինշոթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:

Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքեց․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Factor.am-ը երեկ դիմել էր նաև ԿԸՀ, որտեղից Նարեկ Կարապետյանի այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հայտնել էին. «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,- նշել էր խոսնակը։

 

Անի Թամրազյան