Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը

Լուրեր

28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ, գրում է The Hill-ը։

«Մենք պատրաստվում ենք շատ արագ ավարտել այս պատերազմը։ Նրանք այնքան են ուզում համաձայնագիր, նրանք հոգնել. սա պետք է տեղի ունենար 47 տարի առաջ։ Ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան աներ դրա հետ կապված։ Դա տեղի է ունենալու, և տեղի է ունենալու արագ։ Եվ դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները կտրուկ անկում ապրում»,- ասել է նա։

Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ ձգտում էր պատերազմի ավարտին, այն բանից հետո, երբ բանակցությունները ձախողվեցին, իսկ Պարսից ծոցում հակամարտությունը շարունակվում է։ Այնուամենայնիվ, Թրամփը կարծում է՝ հակամարտությունը շատ արագ կավարտվի։

«Կարծում եմ՝ մենք շատ արագ կավարտենք դա, և նրանք միջուկային զենք չեն ունենա։ Եվ հուսով եմ, որ մենք դա շատ լավ կերպով կանենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նրա մեկնաբանությունները հնչում են  մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Սենատն առաջ է քաշել պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձև, որը կստիպի Թրամփին դուրս բերել Իրանի դեմ տեղակայված ԱՄՆ զինված ուժերը։

Նշենք, որ երեկ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին և պնդել, որ հարվածի վերաբերյալ որոշում կայացնելուն ընդամենը մեկ ժամ է մնացել՝ նախքան հարձակումը հետաձգելը։ Նա պնդել է, որ Իրանի առաջնորդները խնդրում են համաձայնության գալ, բայց ասել, որ ԱՄՆ-ի նոր հարձակումը տեղի կունենա առաջիկա օրերին, եթե համաձայնության չհասնեն։

«Դե, ես ասում եմ՝ երկու կամ երեք օր, գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի, ինչ-որ բան, գուցե հաջորդ շաբաթվա սկիզբ, սահմանափակ ժամանակահատված․․․ որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի