Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում կայացած մեծ հանրահավաքով ամփոփեց նախընտրական քարոզարշավի 12-րդ օրը։ Քաղաքի հրապարակում հավաքված աջակիցների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կոշտ քննադատության է գործող իշխանություններին՝ շեշտելով, որ այս ընտրությունները լինելու են վճռորոշ երկրի ճակատագրի համար։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարմանը և նրա վերջին հրապարակային ելույթներին՝ Ռոբերտ Քոչարյանը դրանք որակեց որպես «խայտառակություն» և «հակաարժեքային»։

«Երեկ, անցած օրը այնպիսի տեսարաններ էին Երևանում, որ ուղղակի ես՝ որպես նախկին նախագահ, ամոթից տեղս չէի գտնում։ Երկրի առաջնորդը՝ դա տրենդ ձևավորողն է, իսկ նա ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին»։

Քոչարյանը պնդեց, որ գործող իշխանությունները ոչ միայն չեն լուծել Գյումրիի առջև ծառացած խնդիրները, այլև իրենց գործելաոճով ծառայում են Ադրբեջանի շահերին։

«Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին։ Այն, ինչ անում է այս մարդը, անում է Ադրբեջանի օգտին, ենթադրաբար՝ իրենց նաև ցուցմունքով։ Մի տեղ ասել եմ՝ սրա պուլտը գտնվում է Ադրբեջանում, այդ պուլտը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքին»,- հայտարարեց նախկին նախագահը։

Խոսելով ապագա անելիքների մասին՝ նա հավաստիացրեց, որ իր թիմը պատրաստ է անհապաղ լուծել երկրի խնդիրները՝ շեշտելով. «Ամբողջ օրը աշխատացնելու եմ։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության ղեկավար չի արել Գյումրիի համար այնքան, ինչքան ես եմ արել, դա փաստ է, բայց նաև ոչ մեկ, ով էլ ընտրվի, չի անելու այնքան, ինչքան ես եմ անելու, եթե ընտրվեմ»։

Ռոբերտ Քոչարյանը Գյումրիի բնակիչներին կոչ արեց հունիսի 7-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին՝ «համար 17»-ին՝ հանուն Հայաստանի անվտանգության և զարգացման:

Մանրամասները՝ տեսանյութում։