Քննարկվել են զինված ուժերում կանանց հիմնախնդիրները
Հասարակություն
23.11.2018 | 20:20ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների վերաբերյալ հանդիպում-քննարկումների շարք` «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» թեմայով:
Քննարկումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ,ոլորտի փորձագետներ: Հանդիպման մասնակիցները քննարկվել են նշված բանաձևի դրույթները և զինված ուժերում կանանց հիմնախնդիրները,մասնավորապես` ծառայության ընթացքում առաջխաղացմանը, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: