Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Մասիսում հանդիպման ժամանակ կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և վերջ դնել ներկայիս վարչակազմի գործունեությանը։

Կարապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքին և հայտարարություններին, նրան որակել է որպես «ոչ ադեկվատ» և «հավասարակշռությունից զուրկ» առաջնորդ։

«Ինքը թող իրա դեմքը ամեն օր ցույց տա… մարդը, ով 18 թվականին հայտարարում էր, թե «հուսախափ չի անելու», այսօր անհարգանք է դրսևորում մեր հայրենիքի ամենաուժեղ, մարտական հատվածի հանդեպ և փորձում է կոտրել հայ ժողովրդի դուխը», – ասաց նա։

Նարեկ Կարապետյանը կոչ է արել քաղաքացիներին՝ լրջորեն մտածել երկրի ապագայի մասին. «Եթե դուք ավտոբուսի ղեկը չեք վստահի անհավասարակշիռ վարորդին, ապա ինչո՞ւ եք վստահում նրան երկրի ղեկը»։

Ըստ նրա՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն լուծում երկրի առջև ծառացած խնդիրները՝ ջրի, գործազրկության և տնտեսական զարգացման հետ կապված, այլև աչքաթող են անում իրենց շրջապատի հարստացումը՝ մինչդեռ ժողովուրդը կանգնած է բազմաթիվ դժվարությունների առաջ։

«Սա այն մարդն է, ով ոչինչ չի արել, բացի մարդկանց վիրավորելուց և հարստանալուց։ Մեր իշխանության գալը փոփոխությունների հնարավորություն է։ Միայն համախմբվելով և արժանի ղեկավար ընտրելով է հնարավոր կառուցել ուժեղ Հայաստան», – ամփոփեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։