Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։

Ըստ Ղազարյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մասիսի բնակիչներն արդեն իսկ իրենց ընտրությամբ հաղթել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն իշխանությունները հաշվի չեն նստել ժողովրդի կամքի հետ։ Նա պնդել է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում ընդդիմադիր գործիչների և ժողովրդի ընտրած ղեկավարների նկատմամբ՝ նշելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և այլ համայնքների ղեկավարների օրինակները։

Ղազարյանը հռետորական հարցադրում է կատարել՝ արդյոք գործող իշխանությունները հաշվի՞ են նստում ժողովրդի ընտրության հետ և արդյոք իրապես հարգո՞ւմ են քաղաքացիների կամքը:

«Ցավոք սրտի՝ ոչ։ Նրանք առավոտյան ասում են՝ «սիրում ենք ձեզ բոլորիդ», իսկ կեսօրին  արդեն «սատկացնելու ենք մենք ձեզ բոլորիդ», «կզցնելու ենք մենք ձեզ բոլորիդ», բայց չեն կարող», – նշել է Ղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա պահվածքին ու հնչեցրած սպառնալիքներին:

«Գալու է Հայաստանում նոր իշխանություն, որը հարգելու է ժողովրդին և նրա կայացրած ամեն մի որոշումը։ Այդ առաջին որոշումը Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելն է», – հայտարարել է Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։