Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Լուրեր

27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
Բոլորը

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածության, վարչական ռեսուրսի չարաշահման, քրեական հետապնդումների և ընդդիմախոսների թիրախավորման մասին։ Հայտարարության հեղինակները դիմում են Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և միջազգային դիտորդական կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք գնահատական և անհետաձգելի հանդիպում։

«Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։

Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։

Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։

Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։

Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնք ներառում են՝

• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։
• Ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում։
• Դատական իշխանության ակնհայտ կախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզի իշխանության հակասահմանադրական գործողություններն արժանանան իրավական գնահատականի։
• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հանձնարարություններ։
/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։
• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։
• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։
• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։

Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։

Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։