Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին առաջարկին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ արձագանքել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկին՝ հավելելով, որ փոխանակումները շարունակվում են, չնայած իրանական լրատվամիջոցների հաղորդագրություններին, որոնք Վաշինգտոնի պահանջները որակում են որպես չափազանց, գրում է France 24-ը։

«Մեր մտահոգությունները փոխանցվել են ամերիկյան կողմին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ փոխանակումները «շարունակվում են պակիստանցի միջնորդի միջոցով»։

Բաղային պաշտպանել է Իրանի պահանջները, այդ թվում՝ արտասահմանում սառեցված իրանական ակտիվների ազատում և երկարատև պատժամիջոցների վերացում։

«Բարձրացված կետերն իրանական պահանջներն են, որոնք Թեհրանի բանակցային թիմը վճռականորեն պաշտպանել է բանակցությունների յուրաքանչյուր փուլում»,- ասել է նա։

Ռազմական բախման հնարավորության վերաբերյալ Բաղային ասել է, որ Իրանը «լիովին պատրաստ է ցանկացած իրադարձության»։

Կիրակի իրանական լրատվամիջոցները հայտնել  էին, որ Միացյալ Նահանգները որևէ կոնկրետ զիջում չի կատարել Իրանի կողմից պատերազմը դադարեցնելու բանակցությունների առաջարկվող օրակարգին իր վերջին արձագանքում։ Fars գործակալությունը հաղորդել էր, որ Վաշինգտոնը ներկայացրել է հինգ կետից բաղկացած ցանկ, որը ներառում է պահանջ՝ պահպանել միայն մեկ միջուկային օբյեկտի գործունեություն և Միացյալ Նահանգներին հանձնել բարձր հարստացված ուրանի պաշարները։ Վաշինգտոնը նաև հրաժարվել է ազատել Իրանի սառեցված ակտիվների «նույնիսկ 25 տոկոսը» արտասահմանում կամ որևէ փոխհատուցում վճարել պատերազմի ընթացքում Իրանին հասցված վնասի համար։

«Միացյալ Նահանգները, չառաջարկելով որևէ շոշափելի զիջում, ցանկանում է ստանալ այն զիջումները, որոնք չի կարողացել ստանալ պատերազմի ընթացքում, ինչը կհանգեցնի բանակցությունների փակուղու»,- իր հերթին, գրել էր Mehr գործակալությունը։

Reuters-ը հաղորդում  է, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել Իրանի վերանայված առաջարկը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանը։

«Մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի տարաձայնությունները մեղմելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի