Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաղորդաշարեր
16.05.2026 | 19:00«Մենք ունենք հզոր մշակույթ, բայց բիզնեսի մասով կաղում ենք, դժվարանում ենք ճիշտ մատուցել, ճիշտ «վաճառել» հատկապես դրսում… Թանգարանը պահոց չէ, այն կենդանի օրգանիզմ է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը:
Մայիսի 16-ին նշվում է «Թանգարանային գիշերը», և մեր զրուցակիցը նկատում է՝ այն հաջող կերպով ադապտացվել է Հայաստանում և վերածվել տոնի.«Անգամ նորածինների հետ են գալիս թանգարան»:
Խոսելով թանգարան այցելելու մշակույթից՝ Բելլա Իսահակյանը նկատում է, որ այցելուների թվի աճ կա, միևնույն ժամանակ ընդգծում. «Մերոնցից շատերը պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են»:
Նա անդրադառնում է այն խնդրին, որ բուհերի դիմորդների համար «Թանգարանային գործն» այսօր գրավիչ չէ. «Պատճառը, իհարկե, թանգարանների աշխատակիցների ցածր աշխատավարձերն են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աննա Բաբաջանյան