ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին

Լուրեր

04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից կարող է երկրին արժենալ առնվազն 5 միլիարդ դոլար, որը համարժեք է ՀՆԱ-ի 15-20%-ին․ գրում է Kommersant.ru-ն։

Վոլոդինի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր երկրի տնտեսությունը զգալիորեն աճել է. ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ՝ 10.55 միլիարդ դոլարից հասնելով 26.37 միլիարդ դոլարի: Նա նաև նշել է ռուսական գազի մատակարարման արտոնյալ պայմանները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177.5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում գինը հասնում է 633 դոլարի:

Պետդումայի խոսնակը հայտնել է, որ Հայաստանի արտահանման մոտ մեկ քառորդը գնում է ռուսական շուկա, սակայն Եվրամիության հետ մերձեցման մասին խոսակցությունների ֆոնին երկու երկրների միջև առևտուրն արդեն նվազել է 45.4%-ով: Նա նաև նշեց, որ որոշ ռուս ձեռնարկատերեր սկսել են կրճատել իրենց բիզնեսը Հայաստանում՝ հանրապետության ապագա արտաքին քաղաքականության ուղու շուրջ անորոշության պատճառով։

Տնտեսական ռիսկերից բացի, Վոլոդինը նաև մատնանշել է հնարավոր սոցիալական հետևանքները։ Նա կարծում է, որ արևմտյան լիբերալ արժեքների ազդեցությունը Հայաստանում աճում է, ինչը կարող է հանգեցնել հասարակության ներքին պառակտումների և ավանդական ինստիտուտների, այդ թվում՝ եկեղեցու թուլացման։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երբ ժամանակը գա երկիրը կորոշի ընտրել Եվրասիական տնտեսական միությունը, թե Եվրամիությունը։