«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթվա ընթացքում քաղաքական խոսույթից անցել են փոխադարձ վիրավորանքների։ «Հայաստան» դաշինքի առաջնորդը երեկ Փաշինյանին վիրավորելով՝ նրան մեղադրեց հայի ինքնությունը մոռացության տալու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը նույն բառապաշարով արձագանքեց։

«Կզացած մարդն ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, այլ ատում է նրանց, ովքեր չեն կզել»,- քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

«2021-ին ժողովուրդը քեզ կզացրել է, ու չկասկածես, որ 2026-ին էլ է կզացնելու»,- ֆեյսբուքում արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

«Ա՛յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ»,- ասել էր Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր․ «ՀՀ-ում թե՛ Ռոբերտ անունը, թե՛ Քոչարյան ազգանունն առանձին վերցված շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար, դառնում են համբալ։ Հասկացա՞ր, ա՛յ համբալ»։

Փաշինյանը Քոչարյանին հակադարձելու ընթացքում անուղղակի թիրախավորեց նաև Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը կրող մյուս քաղաքացիներին։

Factor TV-ն ընտրողների պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող 39 Ռոբերտ Քոչարյան կա։ Նրանցից, սակայն, միայն մեկն է առաջադրված և Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու հավակնություններ ունի։

Նիկոլ Փաշինյանի ժարգոնային խոսույթի ֆոնին հիշարժան է դառնում, թե ինչպես էր նա հրապարակավ հայտարարում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներդրել է էթիկայի կանոնագիրք և, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի և մթնոլորտի զարգացման համար։

«Այնպես որ՝ երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,- 2025-ի դեկտեմբերին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ կանոնագրքի համաձայն՝ կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում։

Factor TV-ն այսօր Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ՔՊ-ի կանոնագրքի մասին ու հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի հետևում իր իսկ սահմանած կանոններին։

«Պայմանավորվել ենք, չէ՞, որ բրիֆինգներ են լինելու, կպատասխանեմ։ Հիմա չեմ մեկնաբանելու, ձեր հարցերը հավաքեք, բրիֆինգին կպատասխանեմ»,- ասաց նա։

Կիրառված խոսույթի համար չեն ափսոսում «Հայաստան» դաշինքում։ Քոչարյանի որդին՝ պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը, այսօր այսպես արձագանքեց մեր հարցադրմանը․ «Ես ուրիշ բան կավելացնեի․ ինքը ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է, հիմա դա է փաստը»։

Քարոզարշավը շարունակվելու է դեռ 20 օր։ Թե՛ Փաշինյանի թիմից, թե՛ Քոչարյանի թիմից ժարգոնային խոսույթից մտադիր չեն հրաժարվել։

«Եթե մեզ հետ այդ ձև են խոսում, երկու-երեք անգամ ավելի վատ մենք ենք խոսելու»,- ասաց Լևոն Քոչարյանը։

«Եթե մեր մասին նման խոսույթ լինի, մենք պատասխանելու ենք մեկին հինգ ասելով»,- նշում է Նիկոլ Փաշինյանի թիմից Դավիթ Խուդաթյանը։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը քաղաքական ուժերի կողմից, իր բնորոշմամբ, փողոցային բառապաշարի կիրառումը բացասական է գնահատում։ Ըստ նրա՝ քաղաքական գործիչներն այս մեթոդին դիմում են ընտրողների որոշ զանգվածի քվեն ստանալու համար։

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին էր ԵԽԽՎ-ն հայաստանյան կուսակցություններին կոչ արել բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը հիմնված լինի խնդիրների ու քաղաքականության վրա և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից։

Տեսանյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն նախընտրական փուլում առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան