Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ համար հստակ է՝ հակամարտությունը, որպես այդպիսին, ավարտված է, բայց լիարժեք խաղաղություն չի հաստատվել։ Factor TV-ին տված հարցազրույցում նշում է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները բավականին երկակի են․ երբեմն նա հստակ հայտարարում է, որ խաղաղությունը մոտ է, և որ իր վստահելի գործընկերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Մյուս կողմից՝ անում է նույնպիսի հայտարարություններ, ինչպես նախորդ տարիներին՝ հակամարտության և Ղարաբաղի մասին։

«Ինձ համար դա անակնկալ չէ, այդպիսի հակամարտություններն ակնթարթորեն չեն ավարտվում։ Եվ, իհարկե, կան տարբեր տեսակետներ իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի համար սա յուրօրինակ միջազգային վավերացում է իրենց անցած տարիների հաղթանակի։ Դա, իհարկե, մրցակցային հարց է, և Ադրբեջանը հիմա իրեն հաղթող է համարում։ Եվ, իհարկե, նրանք չեն համարում, որ իրենք ագրեսոր են եղել, նրանք առ այսօր համարում են, որ միակ ագրեսորը եղել է հայկական կողմը»,- շեշտում է փորձագետը։

Նա կարծում է՝ հակասությունները դեռ կշարունակվեն, և դա անխուսափելի է, բայց նաև չի կարծում, թե հակամարտությունը կշարունակվի «թեժ» փուլում։

Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, Թոմաս դե Վաալն ընդգծեց՝ եթե որոշումները միայն Հայաստանից կախված լինեին, սահմանները բաց կլինեին, խաղաղության համաձայնագիրը՝ ստորագրված․ «Բայց Ադրբեջանը չի շտապում՝ որպես հաղթող։ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է առաջընթաց տեսնել որոշ ուղղություններով, օրինակ՝ TRIPP-ի նախագծի հետ կապված։ Այս կապակցությամբ Թուրքիան․․․ եկեք հստակ խոսենք․ ես կարծում եմ, որ թուրքական էսթաբլիշմենթը, այն աղբյուրները, որոնց հետ ես խոսել եմ, օրինակ, Թուրքիայի ԱԳՆ-ում, նրանք հասկանում են, որ կարգավորման գործընթացը պետք է առաջ գնա, որ հիմա լավ գործընկեր ունեն՝ ի դեմս Փաշինյանի։ Ես կասեի՝ դա թուրքական արտաքին քաղաքականության հետաքրքրությունն է»։

Սակայն, ըստ մեր զրուցակցի, գոյություն ունեն նաև Թուրքիայի առաջնորդի շահերը։ Ասում է՝ Էրդողանն Ալիևին իր ամենամերձավոր դաշնակիցն է համարում, գոյություն ունեն նաև Ադրբեջանի ֆինանսական, բիզնես շահերը Թուրքիայում։

«Հավանություն է տրվում որոշակի բաների, ասենք՝ դիվանագետների գործակցությանը միջազգային համաժողովներին, թուրքական ավիաուղիներն են թռչում Երևան․․․ Բայց այնպիսի մեծ առաջընթացը, ինչպիսին թուրքական սահմանի բացումն է, Էրդողանն Ադրբեջանի հավանությանն է սպասում»,- հավելում է նա։

Ինչ վերաբերում է Արցախին, բրիտանացի փորձագետը շեշտում է՝ այս ընթացքում բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից։

«Բայց հիմա մենք այլ իրականություն ենք ապրում. Լեռնային Ղարաբաղը փաստացի չկա, ԼՂ հայերը շատ ողբերգական ձևով հեռացան։ Ինչ կլինի ապագայում․․․ ես կասեի՝ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, սահմանները բացվեն, որոշ ժամանակ անց կարող է տրամաբանական հարց առաջանալ այն մասին, որ հայերը կարող են այցելել Ադրբեջան, ադրբեջանցիները՝ Հայաստան, և այդ դեպքում Ղարաբաղի հայերը հնարավորություն կունենային այցելել գերեզմանատներ, հուշարձաններ, եկեղեցիներ։ Չեմ խոսում բնակության մասին, այլ պարզապես այցելության»,- ասում է Թոմ դե Վաալը։

Սամվել Մելիքսեթյան