Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևմուտքի հետ Երևանի մերձեցման մասին լուրերի ֆոնին, գրում է Ինտերֆաքսը։

«Հայաստանը մեզ շատ մտերիմ երկիր է, դաշնակից, Եվրասիական տնտեսական միության  և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մաս է։ Մեզ միավորող մարդկային կապերը խորը, շատ լուրջ և երկարատև են։ Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Եվ, իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք հայ ժողովրդի կողմից կայացվող ցանկացած ընտրության»,- ասել է Օվերչուկը «Ռուսաստան-իսլամական աշխարհ. ԿազանՖորում 2026» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

Ըստ նրա՝ Ռուսաստանը բազմիցս նշել է, որ «ԵՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է», և Հայաստանը «շատ լավ հասկանում է դա»։

«Հայաստանի ղեկավարները նույնպես ասում են, որ դրանք անհամատեղելի են։ Որոշակի պահի նրանք ստիպված կլինեն կատարել այդ ընտրությունը, եթե որոշեն դա անել։ Մեր կողմից մենք նույնպես փորձում ենք մեր գործընկերներին փոխանցել այս առումով առաջացող խնդիրները։ Վերջին հաշվով, դա նրանց ընտրությունն է»,- ասել է Օվերչուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի