Իսրայելն ու Լիբանանը «դրական» բանակցություններ են վարել Վաշինգտոնում

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Կիրակի ավարտվել է Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարը, որը համարվում էր դեռևս ուժի մեջ՝ չնայած Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի։ Բռնությունը կրկին բռնկվել է՝ մինչ երկու երկրների կառավարությունները հանդիպել են Վաշինգտոնում, գրում է France 24-ը։

«Մենք ունեցանք արդյունավետ և դրական բանակցությունների լիարժեք օր»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան՝ ակնկալելով, որ ուրբաթ ավելին կասի։

Լիբանանցի պաշտոնյան AFP-ին ասել է, որ երկիրը կձգտի հրադադարի ամրապնդմանը. «Առաջին հերթին պետք է վերջ դնել մահվանն ու ավերածություններին»։

Երկու կողմերը վերջին անգամ հանդիպել են ապրիլի 23-ին Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել էր տասնամյակներ շարունակ տեխնիկապես պատերազմի մեջ գտնվող երկրների միջև հրադադարի երեքշաբաթյա երկարաձգման մասին։ Այդ ժամանակ Թրամփը համարձակ կանխատեսում էր արել, որ երեքշաբաթյա երկարաձգման ընթացքում նա կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին Վաշինգտոնում՝ երկրների միջև պատմական առաջին գագաթնաժողովի համար։

Գագաթնաժողովը տեղի չունեցավ․ Աունը հայտարարել էր, որ նման կարևոր հանդիպումից առաջ անհրաժեշտ է անվտանգության համաձայնագիր և Իսրայելի հարձակումների դադարեցում։

Իսրայելը խոստացել է շարունակել լիբանանյան «Հըզբոլլահի» դեմ հարձակումները: Իսրայելի զինված ուժերը հինգշաբթի հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում «Հըզբոլլահի» ևս 65 օբյեկտների։

«Հըզբոլլահը» հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական զորքերը։ Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ մի քանի քաղաքացիական անձինք վիրավորվել են։

«Հըզբոլլահի» պատգամավոր Ալի Ամմարը դատապարտել է Վաշինգտոնում կայացած բանակցությունները՝ դրանք անվանելով «անվճար զիջումներ» Իսրայելին։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 2,800 մարդ, այդ թվում՝ առնվազն 200 երեխա։ Զոհերի թվում նաև «Հըզբոլլահի» զինյալներ կան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի