Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում խոսել է նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների, մասնավորապես՝ վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի դեպքերի և քաղաքական ֆինանսների թափանցիկության խնդիրների մասին։ Նա անդրադարձել է թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից արձանագրված խախտումներին՝ շեշտելով, որ դրանցից շատերն ունեն կազմակերպված և համակարգային բնույթ։

Խոսելով վարչապետի հայտարարության մասին, որ Ապարանում տնօրենների կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ կիրառման դեպքով քննություն է ընթանում, Իոաննիսյանը նշեց. «Իրավապահները պետք է ներգրավվեն այն դեպքում, երբ որ կա առերևույթ հանցակազմ։ Այս դեպքում մենք տեսնում ենք աշխատանքային իրավախախտում, վարչական իրավախախտում, որի մասով արդեն հայցադիմում ենք պատրաստում, որ ներկայացնենք դատարան, որպեսզի վարչական պատասխանատվության փորձենք կանչել տնօրեններին։ Ասեմ, որ եթե մեզ մոտ ստացվի, դա կլինի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, որ տնօրենները նման արարքի համար վարչական պատասխանատվության են կանչվում»։

Նա նաև ընդգծեց, որ քրեական պատասխանատվության հիմք կարող է լինել միայն հարկադրանքի առկայությունը, ինչն այս դեպքում դժվար է ապացուցել։

Իոաննիսյանը նշեց, որ թեև «Ուժեղ Հայաստան»-ի հասցեին հնչող մեղադրանքները բազմաթիվ են, դրանց լուսաբանման հարցում կա անհավասար մոտեցում։ Նրա դիտարկմամբ՝ այդ ուժի հետ փոխկապակցված լրատվամիջոցները խուսափում են լուսաբանել ընտրակաշառքի դեպքերը, ինչը կարող է վկայել կենտրոնացված ցուցումների մասին։

«Այն, որ այդ մեդիաները փորձում են այդ ընտրակաշառքի դեպքերը, ընտրակաշառքի բացահայտման դեպքերն ընդհանրապես լուսանցքում թողնել, ինձ բերում է այն եզրահանգման, որ, հավանաբար, կամ ենթադրաբար, դրա մասին ինստրուկցիաներ իրենք ստացել են հենց կենտրոնական այդ ուժերից, կենտրոնական շտաբից»։

Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ զանգվածային ընտրախախտումները, որոնք կազմակերպվում են կենտրոնացված կերպով, ավելի վտանգավոր են, քան առանձին, տեղային նախաձեռնությունները։

Իոաննիսյանը ուշադրություն հրավիրեց նաև ընդդիմադիր դաշտի այլ ուժերի ֆինանսական գործունեության վրա՝ նշելով, որ թափանցիկության առումով լուրջ խնդիրներ կան։

«Կան այլ ուժեր, որոնք ֆինանսական թափանցիկության տեսանկյունից աղետ են քայլող։ Քայլող աղետ են։ Օրինակ, Արման Թաթոյանի 33 ընտրական գրասենյակներից և ոչ մեկը պետական գրանցում չուներ։ Իսկ օրենքը ենթադրում է, որ այդ անշարժ գույքի վարձակալությունը պետք է կադաստրում գրանցես 30-օրյա ժամկետում։ Իմ մոտ հարցեր են առաջանում նույնիսկ ոչ ընտրական հարցերով, օրինակ՝ հարկերը վճարվո՞ւմ են այդ անշարժ գույքերի վրա»։

Նույն խնդիրը, ըստ նրա, առկա է նաև «Միասնություն» դաշինքի պարագայում, որի գովազդային արշավի ֆինանսավորման աղբյուրները մնում են անհայտ։

Դանիել Իոաննիսյանը մտահոգություն հայտնեց իրավապահ համակարգի աշխատանքի կողմնակալության վերաբերյալ։ Նրա դիտարկմամբ՝ ընդդիմության կատարած խախտումներն ավելի խիստ և արագ են քննվում, քան իշխանական ուժին վերագրվողները։

«Այն, որ Հայաստանի իրավապահները շատ ավելի դժկամությամբ են իշխանությունների կատարած խախտումները քննում, քան ընդդիմության կատարած խախտումը, դա, ցավոք սրտի, նորություն չի, այսօր չի սկսվել, երեկ չի սկսվել»,- նշեց նա՝ որպես օրինակ բերելով Վաղարշապատի ընտրությունների ժամանակ արձանագրված պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքը, որի քննությունը ձգձգվել է ամիսներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան