ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Factor TV-ի եթերում խոսել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղեկատվական դաշտում ընթացող պայքարի, արհեստական բանականության կիրառման, արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների մասին։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե դադարեցրել են տեղեկատվական գործողությունները Հայաստանի դեմ, իսկ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն ազդեցություն գործել։

Ըստ Մարտիրոսյանի, թեև սոցիալական ցանցերը, ինչպիսին «Մետան» է, փորձում են ավելի ակտիվ մոդերացնել նախընտրական բովանդակությունը, համակարգը հեռու է կատարյալ լինելուց։ Նա նշում է, որ հաճախ մոդերատորները չեն հասկանում տեղական համատեքստը, ինչի հետևանքով նույնիսկ բացահայտ կեղծիքները կարող են անարձագանք մնալ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ կեղծիքի տարածման հիմնական խնդիրը ոչ թե դրա որակն է, այլ մարդկանց հոգեբանությունը։

«Խնդիրը նրանում է, որ մարդկանց մեծամասնությանն այդքան չի հետաքրքրում՝ դա ճիշտ է, թե չէ։ Մարդն ունի իր պատկերացումն այս քաղաքական գործչի վերաբերյալ, որ ինքը, ենթադրենք, շատ լավն է։ Եթե իրեն տեսնում է ԱԲ-ով, որ վերևից հրեշտակ էլ իջավ, պաչեց, ասում է՝ դե որ ասում էի, հա՞։ Եվ հակառակը՝ եթե գիտի, որ սա տականքի մեկն է, իրեն ինչ ուզում ես սարքի, ինքը կհավատա։ Շատ դեպքերում ասում ես՝ այս ԱԲ է, ասում է՝ հա, հետո ինչ, բայց այդպես է, չէ՞»։

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ներկայումս արհեստական բանականությունը հայկական դաշտում ավելի շատ օգտագործվում է ոչ թե մարդկանց համոզելու, այլ քաղաքական սատիրայի և ծաղրի համար։

Մասնագետը նշում է, որ վերջին մեկ-երկու տարում արտաքին դերակատարների ակտիվության փոփոխություն է նկատվում։ «Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի գրեթե նվազեցրել են այդ գործողությունները Հայաստանի դեմ։ Ադրբեջանը փակեց բոլոր հայալեզու քարոզչական կայքերը, որոնք Հայաստանի վրա էին աշխատում։ Իրենք ունեն պատկերացում՝ ոնց են ուզում շարժվել, ու բնականաբար, այս պահին իրենց համար նպատակահարմար չէ գործել Հայաստանի վրա, որովհետև իրենք ունեն կոնկրետ պայմանավորվածություններ ներկա իշխանությունների հետ»։

Ի հակադրություն սրա, ըստ նրա, Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական ակտիվ դերակատարը։ «Ակնհայտ է՝ Ռուսաստանը, որն ունի այստեղ խնդիր, որը երկրի ղեկավարի մակարդակով ասում է․․․ իրենք պարզ է, որ փորձում են ազդեցություն ունենալ»։ Նա նշում է, որ ռուսական կողմն ակտիվ տեղեկատվություն է հավաքում քաղհասարակության, արևմուտքից ֆինանսավորվող կառույցների վերաբերյալ, սակայն նրանց որոշ գործողություններ մասնագետը համարում է անարդյունավետ․ «Ինչքան որ նայում ես, փող են ուտում ավելի շատ, քան նորմալ գործ են անում»։

Մարտիրոսյանը պարզաբանում է, որ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը չափազանց բարդ է, քանի որ դրանք բազմաշերտ են և պահանջում են տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանք։ «Հիբրիդայինի իմաստը հենց որ հիբրիդ է, այսինքն դու մի քանի տարբեր գործոն ես համատեղում։ Օրինակ, մի քանի մարդիկ ուղարկում էին ծանրոց՝ մեջը հատուկ ինչ-որ բան դնելով, որը, օրինակ, ճամփին, պահեստում կսկսի այրվել։ Դրանից հետո սկսվեցին այդ դրոններ թռցնելը։ Մի կես ժամ պտտվում էին, դրանից հետո այդ օդանավակայանը երկու օրով փակվում էր»։

Նա նշում է, որ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը կարող է օգտակար լինել, սակայն Հայաստանը պետք է ինքնուրույն զարգացնի իր դիմադրողականությունը։ «Հիբրիդային հարձակումների հարցում եվրոպացիք ինչ-որ հարցերում կարող են մեզանից էլ սովորել։ Կիբերանվտանգության հարցերում հաստատ իրենք ունեն շատ մեծ փորձ։ Ֆինանսական հոսքերն են և այլն, այդտեղ էլ հաստատ մեզանից լավ փորձ ունեն։ Բայց երբ որ գործը գալիս է այն խուճուճ, հիբրիդային հարձակումներին, այդտեղ պրոբլեմն ինչո՞ւմն է՝ ոչ ոք չունի փորձ, որովհետև հիբրիդային հարձակումները անընդհատ նոր մեթոդներ են կիրառում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան