Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ․ «15 տարի առաջ Ձեր ասածի համար զուգարանում զխկելով կսպանեին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

«Հավատում էի Ձեզ ու Ձեր իշխանությանը։ 2018-ին Ձեր կողքին էի, զգում էի, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը Ձեզ եմ ուզում ասեմ։ Դուք հանձնել եք Արցախը։ Ես գիտեմ՝ շատերին հաճելի չի լինելու լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք»,- Շենգավիթում այս մասին քաղաքացին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

5000 զոհի վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանին վրդովեցրեց․ «5000 թիվը որտեղի՞ց։ Դուք էդ ստահակների  բառապաշարն եք վերցնում, Ձեզ քի՞չ է, հա՞, զոհերի թիվը, մի հատ էլ 5000 թիվը»։

Նրա խոսքով՝ այդ զոհողությունների արդյունքում են քաղաքացիները պետություն ու անկախություն ստացել։

«Դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ամենն ասում եք։ Դա նշանակում է, որ մենք պետություն ունենք, անկախություն ունենք, ժողովրդավարություն ունենք, որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում Ձեզ զխկելով սպանում էին, այ հենց հիմա»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։