Քահանաներին սիրաշահում էին, սպառնում, եկեղեցիներից վտարում. Հայր Ռուբենը՝ Մասյացոտնի թեմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
Բոլորը

«Այն, ինչ այս վերջին չորս ամսվա ընթացքում ես ականատես եմ եղել Մասյացոտնի թեմում և վերջին մեկ տարվա ընթացքում մեր հանրապետության տարածքում առնչված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, խոսում է մի բանի մասին՝ այն մասին, որ մենք իրավական պետություն չենք»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ նշանակված Ռուբեն քահանա Զարգարյանը։

Ըստ հոգևորականի՝ Մասյացոտնի թեմի հետ կապված միջադեպերը սկսվեցին, երբ հունվարի 10-ին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ փոփոխություն տեղի ունեցավ թեմի առաջնորդի հարցում:

«Երբ հայրապետական տնօրինությունը հռչակվեց, գործադիր իշխանության ղեկավարը անմիջապես արձագանքեց՝ հրապարակային հայտարարելով, որ չի ճանաչում Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, որը առնչվում էր ընդամենը եկեղեցու ներքին կառավարման համակարգին: Իհարկե, ձայնակցեցին նաև իշխանության մյուս թևերը, հատկապես օրենսդիր մարմնում ներկայացված իշխանական պատգամավորները, և այսպես դիրքորոշում-կեցվածք ձևավորվեց, որ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը չի ճանաչվում, չի ընդունվում: Բայց այստեղ կանգ չառավ այս գործընթացը: Սրան հետևեցին արդեն գործնական քայլեր, որը արտահայտվեց նախ անմիջապես թեմում՝ հովվություններում քահանաների և քահանաների ընտանիքների հետ առնչված: Գործի անցավ տեղական ինքնակառավարման մարմինը կամ գործի անցան մարմինների ներկայացուցիչները՝ քահանաներին սիրաշահելու, խոստումներ տալու, որոշներին կամ որոշ դեպքերում՝ սպառնալու, ընդհուպ մինչև եկեղեցիներից վտարելու: Այսինքն՝ մարդը հովիվ է այսինչ հովվությունում, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը մոտենում և քահանաներին սպառնում են, որ եթե չեք ընդունում այն կեցվածքը, որով պետք է դուք էլ չճանաչեք Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, նշանակում է՝ դուք դեմ եք գնում, ուրեմն, պետության քաղաքականությանը, հետևաբար մենք ժողովրդով ձեզ կհեռացնենք, կվտարենք, կփոխենք, եկեղեցիների կողպեքները կփոխենք: Որոշ դեպքերում եկեղեցին առաջարկվել է նույնիսկ որոշ ժամանակով փակել հավատացյալների առջև, մինչև այս թնջուկը վերջնականապես կլուծվի»:

Հոգևորականի խոսքով՝ թեմի 23 քահանաներից 20-ն անհողդողդ է մնում իրենց հովվություններում, չի նահանջում, ինչից հետո գործի են անցնում իշխանության մյուս ճյուղերը:

«Եվ այս դեպքում արդեն դատարանն է կայացնում անօրինական որոշում: Բոլոր փաստաթղթերով իրավական, այդ թվում նաև միջազգային, պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կառավարման կյանքին, առավել ևս՝ ինչ-որ մի թեմի առաջնորդի փոփոխությանը: Երբ որ դու ասում ես, որ այս դատարանի որոշումը օրինական չէ, անմիջապես սկսում են տարբեր կողմերից հարձակումներ: Չեն խոսում, որ դատարանը անօրինական որոշում է կայացնում, այլ խոսում են, որ «ըհը, պետության դեմ են դուրս գալիս»: Իմ խորին համոզմամբ՝ հակապետական քայլեր անում են այն մարդիկ կամ այն հաստատությունները, որոնք կատարում են հակասահմանադրական, հակաօրինական քայլեր: Եվ կատարում են քայլեր, գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից և մյուս կողմից՝ չեն կատարում իրենց իրական պարտականությունները: Իմ խորին համոզմամբ՝ սա է հակապետականը»։

Մանրամասները՝ տեսանյութում։