Ինչպես են բաշխվում մանդատները․ ««Փոշիացվում է» տերմինը, պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից»

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մանրամասն ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը:

«Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները վերջնական ամփոփելուց հետո, հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել, ընդ որում տոկոսը հաշվելիս հաշվի է առնվում բոլոր կողմ քվեարկած քվեաթերթիկները և անճշտությունների չափը: Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Այն կուսակցությունը, որ ստացել է չորս տոկոս և ավելի, մինչև երեք կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է ութ և ավել տոկոս, և չորս և ավել կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 և ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած և մասնակցում են մանդատների բաշխմանը:

Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների և դաշինքների միջև, հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս: Ինչպես որ հիմք էինք ընդունել՝ որպես հարյուր տոկոս, բոլորի ստացած կողմ ձայները, երբ հաշվել էինք նրանց տոկոսները՝ արգելապատնեշի համար: Արգելապատնեշը հաշվարկելուց հետո, մնացած կողմ ձայները արդեն դնում ենք մի կողմ, ոնց որ որ անվավեր քվեաթերթիկներն էինք դրել մի կողմ, երբ հաշվել էինք, թե ամեն կուսակցություն ինչքան ձայն է ստացել:

Այս բանաձևի թյուրըմբռնման պատճառով, կա այսպիսի միֆ, որ մնացած ձայները, մնացած կուսակցությունների ձայները, որոնք որ չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում է արգելապատնեշը հաղթահարածների միջև: Չկա նման բան, և այդ տերմինը՝ «փոշիացվում է» տերմինը, պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության: Ոչ մի ձայն, արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին: Ավելին, կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները, ևս ստանան մանդատներ»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։