Ունենք որոշակի տարածքների խնդիր, բայց դրանք դե յուրե լուծված են, դե ֆակտո լուծումը ժամանակի հարց է. Փաշինյանը՝ Սյունիքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դատիր ինձ, Տե՛ր, քանզի անբասիր ընթացա». Սյունիքի մարզ իր այցի ավարտին՝ Կապանի հրապարակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթը սկսեց այս՝ Սաղմոս 25-ով՝ հայտարարելով.

«Այսուհետ քարոզարշավային բոլոր հանդիպումները սկսելու եմ սաղմոսով։ Ընտրական գործընթացը ժողովրդի և Աստծո դատն է, որտեղ քաղաքացին պետք է տա իր գնահատականը կառավարության անցած ուղուն, ձախողումներին ու հաջողություններին»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) գործունեությանը՝ նշելով, որ 2018-2025 թթ. ընթացքում կոմբինատը պետական բյուջե է վճարել 300 միլիարդ դրամով ավելի հարկ, քան նախորդող նույն ժամանակահատվածում (2010-2017 թթ.)։ Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությունն այսօր ունի ԶՊՄԿ-ի 21,8% փայաբաժինը։

Վարչապետի պնդմամբ՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի պետական բյուջե է մտել լրացուցիչ 6,6 միլիարդ դոլար, որը, ըստ նրա, նախկինում հոսում էր մասնավոր գրպաններ։

«6.6 մլրդ դրամի 90 %-ը գնում էր ձեզ հայտնի մարդկանց գրպանները. մենք դրանք հանեցինք և ուղղորդեցինք ձեր գրպաններ»,- հայտարարեց նա։

Որպես բյուջետային մուտքերի ավելացման արդյունք՝ Փաշինյանը մատնանշեց կենսաթոշակների հնգակի բարձրացումը։ Նա փաստեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը բարձր է սպառողական զամբյուղից։ Առողջապահության ոլորտում նա խոստացավ, որ ներդրվող ապահովագրական համակարգի շնորհիվ այլևս ոչ մի քաղաքացի «հիվանդանոցների դռների մոտ չի մնա»։

Անդրադառնալով Սյունիքի շուրջ առկա մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի։ Սյունիքը եղել է, կա ու կլինի Հայաստանի անբաժանելի մասը»։

Նա նշեց, որ 2024թ. սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգով և Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրմամբ՝ Սյունիքի անվտանգությունն արդեն դե յուրե հաստատված է, իսկ դե ֆակտո հաստատումը ժամանակի հարց է։

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին տեր կանգնել իրենց պետությանն ու ապագային՝ շեշտելով, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մարդը հենց քաղաքացին է։

Մանրամասները՝ տեսանյութում։