«Փաշինյանի շնորհավորանքի մեջ չկա այլևս «Արցախ» բառը, բայց կա «Ադրբեջան»-ը». Լևոն Զուրաբյան

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

«Այսօր, եթե դուք կարդաք վարչապետ Փաշինյանի շնորհավորանքը, կտեսնեք, որ այնտեղ չկա այլևս «Արցախ» բառը, բայց կա «Ադրբեջան» բառը»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես»-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը տարիներ շարունակ նշվող եռատոնի և հաղթանակներից թողել է միայն հաղթանակը ֆաշիզմի դեմ։

«Շատ կարևոր է, իհարկե, ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը, և մեր պապերը իրենց կյանքը տվեցին, որպեսզի ֆաշիզմը տապալվի։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք ունեցել ենք էլի հաղթանակներ, և ընդհանրապես, խնդիրն այն է, որ մեր անկախությունը հենց հաղթանակներով է կառուցվել, առանց որի չէր լինի։ Ընդ որում, այստեղ խոսքը նրա մասին է, որ հայ ժողովրդի երկու հատվածը՝ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի, այդ երկու հատվածը ոչ թե կռվում էին ինչ-որ տարածքներ գրավելու կամ Ադրբեջանի դեմ, մենք կռվում էինք մեր ազատության, անկախության և մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար»։

Զուրաբյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը աշխատում է, որ հայ ժողովրդին տանի ստրկացման և ադրբեջանացման։

«Մենք այսօր մեր մեծ հերոսներին հարգանքի տուրք մատուցելով՝ նաև դա ենք ուզում ընդգծել, որ թույլ չենք տա, որ նա կործանի նաև Հայաստանի ինքնիշխանությունը։ Հաղթանակն առաջին հերթին հզոր պետությունն է, որն ապահովում է իր ժողովրդի համար ազատություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և այլն։ Այսինքն՝ մենք դա ենք բերելու, երբ գանք իշխանության։ Բոլոր քաղաքական ուժերը գալիս են ու ասում են՝ «էս կանենք, էն կանենք, մարդկանց կյանքը կբարելավենք»։ Շատ լավ, իսկ ձևն առաջարկո՞ւմ եք։ Մեր ամբողջ ծրագիրը հենց գործիքակազմն է, ձևը, թե ինչպես մենք պետք է լուծենք այդ խնդիրները»,- անդրադառնալով իրենց նախընտրական ծրագիրն՝ ասաց Զուրաբյանը։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական է, և Արցախը մերը չէ», արդյո՞ք սա ուրացում է, Զուրաբյանը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի ղեկավար և կործանեց, բառիս բուն իմաստով կործանեց Արցախը, կործանեց Հայաստանի ինքնիշխանությունը, արժանապատվությունը, 5000 կյանք տվեց։ Սա հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին մինչև գերեզման ու գերեզմանում էլ, որովհետև ինքը գիտի՝ պատասխանատու է հայ ժողովրդի առաջ, պատմության առաջ այն ոճրագործությունների համար, որը կատարել է հայ ժողովրդի հանդեպ։ Ինքը դա գիտի, դա է ամենակարևոր բանը, որ իրեն քնել չի թողնում գիշերները, շատ լավ գիտի, որ այդ պատմական մեղքը իր վրա է։ Հետևաբար, պիտի գտնի ինչ-որ ելք, իսկ իր ընտրած ելքը հետևյալն է՝ դու պիտի վարկաբեկես քո նախորդների ձեռք բերած հաղթանակները ու քո պարտությունը ներկայացնես որպես ինչ-որ մի մեծ հաղթանակ, փրկություն և այլն։ Բայց իրականում այդ ամբողջը բլեֆ է, խաբեություն է, որովհետև ինքը անգամ չգիտի այսքանից հետո Հայաստանի ճանապարհը։ Այդ որ ասում է՝ «գնում ենք Եվրոպական միություն», Եվրոպական միությունը դրա մասին ըստ էության չգիտի։ Որովհետև Եվրոպական միության ընդլայնման ծրագրում կա 9 երկիր, բայց դրանց ցանկի մեջ չի մտնում Հայաստանը։ Այսինքն՝ Եվրոպական միությունը անգամ չի էլ պլանավորում նման գործընթացի մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Այդ դրոշը բարձրացրել է, բայց մենք հո գիտենք՝ այդ դրոշի տակ ինքը ուրիշ բան է թաքցնում՝ թաքցնում է Ադրբեջանի դրոշը։ Որովհետև իրականում այն խաղաղության մոդելը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը՝ այսպես կոչված «Չորրորդ Հանրապետության» մոդելը, դա ուղղակի մի մոդել է, որի տերն ու տիրակալը Ադրբեջանն է»։

Լրագրողների հետ զրույցի ավարտին Զուրաբյանը հավելեց, որ ամենամեծ վտանգը, այսօր Հայաստանի վրա կախված նոր պատերազմի վտանգն է, իսկ «այդ պատերազմը Եվրոպական միության և Ռուսաստանի միջև, Ամերիկայի և Իրանի միջև պատերազմի տարածման վտանգն է Հայաստանի վրա»։

Ռոզա Վարդանյան