«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի հաղթանակները կերտած հերոսների հիշատակին։
«ԼՀԿ քարոզարշավի 2-րդ օրը ։ Մայիսյան եռատոնի առթիվ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին մեր հաղթանակները կերտած հերոսների հիշատակին։
Հիշել հաղթանակները կարևոր է։ Բայց առավել կարևոր է ունենալ այնպիսի պետություն, որն ունակ է կերտել նոր հաղթանակներ՝ իր ժողովրդին մոտիվացնելով»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։