Անհրաժեշտ է, որ բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց. Արայիկ Հարությունյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ»  թիվ 106 հիմնական դպրոց, որտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքում նկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝ ջրաներկով արված նկարներ, պատմել ջրաներկով աշխատելու հմտությունների մասին, իսկ վերջում աշակերտների հետ համատեղ կտավ ստեղծել:

Այսպիսով՝ տրվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային նախագծի մեկնարկը, որը երկու նախարարությունների հերթական համատեղ նախաձեռնությունն է և նպատակ ունի դպրոցներում խթանել արվեստի քարոզչությունը:

«Սիրելի՛ աշակերտներ, մենք ցանկացել ենք, որ նկարիչը, երաժիշտը, գրողը կամ գրականության մասնագետը այցելի դպրոց՝ ջութակով, թավջութակով, կտավով, ջրաներկով, գրքով, և ձեզ ներկայացնի իր ստեղծագործական առօրյան, պատմի իր արվեստի մասին: Դպրոցը պետք է վերագտնի իրական արժեքները, և դրա համար անհրաժեշտ է, որ բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց»,-դիմելով դպրոցականներին՝ ասել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նա նաև հետաքրքրվել է, թե արդյոք աշակերտներն օգտվել են թատրոն, համերգասրահ և թանգարան այցելելու աբոնեմենտային ծրագրից: Նախարարին աշակերտները տեղեկացրել են, որ այժմ թանգարանի ընտրության հարցն են քննարկում, որպեսզի առաջիկայում այցելեն որևէ հաստատություն:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել է, որ դպրոցներ այցելության համար ընտրվել են հիմնականում երիտասարդ արվեստագետներ, ովքեր նորովի են ներկայացնում արվեստի կարևորությունն ու գրավչությունը. «Դուք կտեսնեք և կզգաք, թե ինչքան հետաքրքիր են արվեստն ու մշակույթը: Համոզված ենք, որ այս շփումները լայնացնելու են ձեր մտահորիզոնը, կկարողանաք ինքներդ ձեր մեջ բացահայտել ձեր արվեստը: Մենք չենք կարծում, որ արվեստի հետ ձեր շփումն ավարտվելու է այս նախագծի դասերով: Միգուցե հետագայում մենք հանդիպենք ձեր գիրքը հրատարակելիս, ձեր ցուցահանդեսը դիտելիս կամ համերգային կատարումն ունկնդրելիս»,- նշել է Լ. Մակունցը և հույս հայտնել, որ իրենք ընկերանալու են արվեստի և արվեստագետի հետ:

Արվեստի դասից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում ընտրվել են գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է այցելի Երևանի և մարզերի 30 դպրոց: Արայիկ Հարությունյանը նաև հավելել է, որ զուգահեռաբար մշակույթի նախարարության հետ համատեղ այժմ ընթանում է Դաս Ա նախագիծը՝ ավագ դպրոցի աշակերտների համար, որի շրջանակում դպրոցականներն այցելում են սիմֆոնիկ երաժշտության համերգների: Զուգահեռաբար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ քննարկվում է հեռավոր գյուղերի դպրոցներում որոշակի ժամանակով  թանգարանային նկարների ցուցադրություն կազմակերպելու հարցը:

Նշենք, որ թիվ 106 դպրոց կատարած այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը ծանոթացել է դպրոցի խնդիրներին, դրանք քննարկել դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանի և մանկավարժների հետ: