Իր գոյության ողջ ընթացքում ԵՄ-ն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները. Մհեր Գրիգորյանը՝ դեսպանին

Լուրեր

27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Ձե՛րդ գերազանցություն, հարգարժան դեսպան Մարագոս,
Ձե՛րդ գերազանցություններ,
Սիրելի հայրենակիցներ և եվրոպացի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ այս նշանակալից օրվա առիթով, որը առանձնահատուկ բովանդակություն է ստանում այս շաբաթ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների համատեքստում։

Պարո՛ն դեսպան, երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ջանքերով նպաստեցին այս երկու պատմական իրադարձությունների լավագույնս կազմակերպմանը և իրականացմանը։
Այդ գագաթնաժողովները կարևոր ուղենիշ հանդիսացան Եվրամիության հետ մեր հավակնոտ գործընկերության խորացման առումով։

Համատեղ հայտարարությամբ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը բնորոշվեց որպես մեր հարաբերությունների խորացման պատմական հանգրվան՝ արտացոլելով վերջին տարիների ձեռքբերումները ու գործընկերության կարևորությունը։ Բարձրագույն մակարդակով այս քննարկումները ևս մեկ անգամ հաստատեցին Հայաստան-Եվրամիություն օրեցօր ընդլայնվող ռազմավարական օրակարգը առաջ մղելու փոխադարձ հանձնառությունը։

Հարգելի ներկաներ,

Եվրոպայի օրն այսօր նշում ենք այն արժեքների հետ մեկտեղ, որոնք անբաժանելիորեն կապված են խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ։

1950 թվականի հռչակագրով Ռոբերտ Շումանն առաջարկեց պետությունների համայնք ստեղծել, համոզված լինելով, որ «Համընդհանուր խաղաղությունը չի կարող ապահովվել առանց ստեղծարար ջանքերի, որոնք համաչափ են նրան սպառնացող վտանգներին»: Նրա խոսքերն այսօր էլ իրենց արձագանքն են գտնում հարափոփոխ մեր իրականությունում։

Իր գոյության ողջ ընթացքում Եվրոպական Միությունը ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները ու ճգնաժամերը, ապահովելով ապագա՝ որտեղ երաշխավորված են խաղաղ համակեցությունը, տնտեսական աճը, սոցիալական զարգացումը և հիմնարար ազատությունները։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Երևանում անցկացված գագաթնաժողովները կենտրոնացան կայուն և բարեկեցիկ տարածաշրջան ստեղծելու, մեր երկիրը Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց դարձնելու այս ընդհանուր տեսլականին։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր վստահաբար կարող ենք փաստել որ մեր երկկողմ հարաբերություններն Բրյուսելի ու եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը։ Մեր նպատակն է, հիմվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա, մեր հասարակությունների համար ստեղծել փոխշահավետ գործակցության նոր հնարավորություններ։

Եվրոպական Միության աջակցությամբ կշարունակենք բարեփոխումների իրագործման, դիմակայունությունը զարգացնելու և տնտեսությունն արդիականացնելու ճանապարհը՝ հիմնվելով նախորդ շրջանում արձանագրված առաջընթացի վրա։

Եվ այժմ, ժամանակն է, առավել կենտրոնանալ քաղաքական բարձր մակարդակով նախանշված համատեղ հանձնառությունների իրագործման պահաջկոտ գործընթացին՝ նոր թափ ու բովանդակություն հաղորդելով «Հայաստան-Եվրամիություն. ավելի մոտ, քան երբևէ» կարգախոսին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա առթիվ ու մաղթում բարձր տրամադրություն»։