Եվս մեկ պաշտոնանկություն՝ Վեդիի աղմկահարույց գործով Փաշինյանի հայտարարությունից հետո

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ սա հաջորդում է Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքին։ Թեև երեխաների հայրը առաջին հաղորդումը ոստիկանություն էր ներկայացրել դեռևս փետրվարին, բայց մեծ աղմուկ բարձրացավ միայն վերջերս լրագրող Սյուզի Բադոյանի ահազանգից հետո։

Երեկ էլ ՆԳՆ-ում ու Քննչական կոմիտեում են պաշտոնանկություններ եղել։

Մասնավորապես, աշխատանքից ազատվել էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։ Քննչական կոմիտեից էլ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանն ու Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն են ազատվել աշխատանքից։

Ի դեպ, այս պաշտոնանկությունները տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո։ Նա, անդրադառնալով Վեդիում քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների աղմկահարույց դեպքին, նշեց, որ դեպքը բացահայտվել է իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում, իսկ անպատասխանատու իրավապահները համակարգից կհեռացվեն։

«Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված և անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք։ Այսինքն՝ մի մասին հեռացրել ենք արդեն»,- նշեց Փաշինյանը։

Հավելենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանքներ են առաջադրվել 2 անձի, որոնք կալանավորվել են։

 

Արփի Հակոբյան