Հայաստանն ընկալում ենք որպես շատ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում․ Լատվիայի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Բոլորը

«17 տարվա ընդմիջումից հետո, սա հերթական նախագահական այցն է Հայաստան, որի նպատակն է հիմնականում աջակցել Հայաստանի Հանրապետությանը»,- ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին։

Նրա խոսքով՝ իրենք բարձր են գնահատում խաղաղության այն համաձայնագիրը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում Հայաստանն ու Ադրբեջանը. «Հույս ունեմ, որ այս գործընթացը կհանգեցնի իրավիճակի նորմալացման երկրների միջև, ինչպես նաև ավելի շատ կայունություն և անվտանգություն կապահովի ավելի լայն տարածաշրջանում: Ես նաև ցանկանում եմ ասել, որ մենք Հայաստանը ընկալում ենք որպես շատ կարևոր ընկեր և գործընկեր Հարավային Կովկասում: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք մի քանի գործնական հարցեր քննարկել ենք, որոնք պետք է հասցեագրենք. դրանցից մեկն էլ այն է, ոչ միայն քաղաքական համագործակցությունը գերազանց է, այլ նաև մենք պետք է խթանենք մեր տնտեսական համագործակցությունը: Մենք քննարկել ենք հնարավոր բիզնես կապերի ընդլայնումը, ինչպես նաև հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, լոգիստիկ ոլորտում, տրանսպորտի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում: Ես հավատացած եմ, որ այս այցը, մեր քննարկումները նաև կնպաստեն ավելի խորացված համագործակցությանը:

Թույլ տվեք նաև ասեմ, որ մենք դրական ենք դիտարկում նաև մեր խորհրդարանների միջև համագործակցությունը, որովհետև մեր երկու երկրներն էլ այս տարի ակնկալում են ընտրություններ. ձերը՝ հունիսին, մերը՝ աշնանը և հետևաբար մենք նաև անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ աշխատանք կանեն մեր խորհրդարանական բարեկամական խմբերը: Փոխադարձ այցեր խորհրդարանականների մակարդակով բարձր ենք գնահատում և այս հնարավորությունից օգտվելով թույլ տվեք նաև Ձեզ շնորհավորեմ, պարոն նախագահ, շատ իրապես հաջողված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման, ինչպես նաև առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ: Ես գտնում եմ, որ սա շատ կարևոր է և ճանապարհ կհարթի դեպի ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև: Թույլ տվեք նաև կրկնեմ, որ Լատվիան բարձր է գնահատում ձեր եվրոպական ճանապարհի ընտրությունը: Մենք արդեն քննարկել ենք նաև, որ մենք աջակցում ենք ձեզ այս ճանապարհին որքան որ կարող ենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։