Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք. Սամվել Կարապետյանը` պլան Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանից հետաքրքրվել են՝ քաղաքական ուժը «Պլան Բ» ունի՞ այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցելու հետ կապված իրենց գրանցումը չեղարկվի։

«Գիտե՞ք, այդ «Պլան Բ»-ն  ունի հայ ժողովուրդը։ Այսինքն, ես ի՞նչ պետք է անեմ մենակ։ Դրա համար հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Եվ վստահ ենք դրա մեջ։ Ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա, ինչը, երևի, դուք ինձնից լավ եք տեսնում։ Դրա համար, մենք անում ենք հիմա առաջին քայլը։ Մենք գնում ենք ընտրությունների՝ օրինական ճանապարհով։ Թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից։ Բայց դուք էլ տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները, բայց դուք մի՛ անհանգստացեք։ Իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգ ունենալով, իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում»,- ասաց նա։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ իսկ ընտրություններից հետո, եթե չլինեն իշխանություն, ո՞րն է լինելու նրանց հաջորդ քայլը։

«Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ։ Եկե՛ք անիմաստ բաներ չքննարկենք այսօր»,-արձագանքեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։