Ով դեմներս դուրս գա, գույքերը ձեռքներից վերցնելու խնդիր չենք դրել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Մենք խնդիր չենք դրել, որ մեկի օրինական գույքը իր ձեռքից վերցնենք, մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը վերադարձնել պետությանը։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը շեշտել է, որ գործընթացի բարդությունը կանխատեսելի էր, քանի որ, ըստ Փաշինյանի՝ իշխանությունը գործ ունի տասնամյակներով ձևավորված համակարգի հետ։

«Ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ «ահրմիության» դեմ ենք մենք պայքարում, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա։ Մենք մաֆիայի դեմ ենք պայքարում»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը միլիարդավոր դրամների գույքի մասին է։

Արձագանքելով քննադատություններին, թե բռնագանձումների տեմպերը դանդաղ են կամ գույքերը՝ փոքր, վարչապետը նշել է, որ չի անտեսվելու ոչ մի չնչին դետալ։ 

«Ասում են՝ «վայ, մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է»։ Հա՛, գրել եմ, որովհետև ասել ենք՝ հատիկ-հատիկ։ Կարող է պարզվի՝ երկու զույգ կոշիկ ենք վերցրել։ Այո՛, և՛ առանձնատան, և՛ կոկորդիլոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։