Էս ի՞նչ հիստերիկ ելույթներ են․ պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևն են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Տիկին դատախազ, քանի՞ վայրկյան կտևեր Ձեր այս ամբիոնին հայտնվելը, եթե որևէ տեղ հանկարծ ընդդիմադիրների առերևույթ Քրեական օրենսգիրք խախտելու մասին տեղեկություն լիներ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով Դատախազության տարեկան հաղորդման մասին։

«Եթե երեկ իմ մասին հրապարակում լիներ, Դուք այսօր հաշվետվության այստեղ չէիք գա, Դուք կգայիք ինձ անձեռնմխելիությունից զրկելու։ Բա «զադերժկան» ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին։ Թե՞ Դուք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը չեք։ Ես Ձեզ այլ հարց էլ եմ տալիս այստեղից։ Ասում եմ՝ այս ամբիոնից Ազգային ժողովի պատգամավոր հայտարարել է, որ իր նկատմամբ ուժայինները ճնշումներ են գործադրում։ Դուք նստած եք եղել նույն աթոռին։ Մեկուկես տարի է անցել, ի՞նչ եք արել»,- հետաքրքրվեց Վարդանյանը։

Նա անդրադարձավ նաև ՔՊ-ական պատգամավորների ելույթներին։

«Ձեզ մի քիչ զուսպ պահեք։ Եթե այդպես 70%-ով գնում եք, հաղթում եք, ձեր դեմ խաղ չկա, բա այս ի՞նչ ջղաձգում է, այստեղ գալիս եք, այս ի՞նչ հիստերիկ ելույթներ են, կամ ի՞նչ բառապաշար եք օգտագործում։ Էլ չգիտե՞ք մեր ժողովրդին ոնց ահաբեկեք։ Զգացի՞ք, որ պատերազմի թեզն էլ չի աշխատում, մարդկանց պատերազմով վախեցնելը։

Ու եթե կա պատերազմի եռագլուխ դև, այդ Նիկոլ Փաշինյան, Էրդողան, Ալիև պատերազմի եռագլուխ դևն է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։